Լավրովն ու Բայրամովը Մոսկվայում կքննարկեն տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր
Ռուսաստան պաշտոնական այցի ընթացքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը բանակցություններ կանցկացնի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ երկու կողմերը նախատեսում են քննարկել երկկողմ համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի շուրջ։
«Կողմերը նախատեսում են քննարկել երկկողմ համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի շուրջ։ Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր գործընկեր է Հարավային Կովկասում և Կասպյան տարածաշրջանում։ Մեր երկրների միջև հարաբերությունները կայուն զարգանում են բարեկամության և բարիդրացիության ոգով։ Մեր ամենօրյա համատեղ աշխատանքը կառուցված է հավասարության, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա», - ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։