Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը կանցկացնեն «Eternity 2026» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունը:
Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ զորավարժությունների նախապատրաստման համար անցկացվել է գլխավոր պլանավորման համաժողով։ Զորավարժությունները տեղի կունենան Ադրբեջանում այս նոյեմբերին՝ երեք երկրների պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության պլանի համաձայն։
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողներից բացի, զորավարժություններին կմասնակցեն նաև Ադրբեջանի ռազմավարական օբյեկտների պաշտպանության պետական գործակալության և «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։
Զորավարժության սցենարը ներառում է երեք երկրների տարածքները հատող ռազմավարական օբյեկտների և կապի գծերի պաշտպանությանը վերաբերող մարտավարական հարցերը: