Աֆրիկայում կապիկների նոր տեսակ են հայտնաբերել
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գիտնականները հայտնաբերել են արտասովոր՝ դիմականման դեմքով կապիկների նոր տեսակ, որին գիտնականները տվել են Colobus Congoensis անվանումը, հայտնում է PLOS One գիտական հանդեսը:
Այս բացահայտումը դարձել է ամենահազվադեպերից մեկը. սա վերջին 75 տարվա ընթացքում Աֆրիկայում գրանցված կապիկների ընդամենը հինգերորդ նոր տեսակն է: Տեսակն ապրում է Աֆրիկայի ամենադժվարամատչելի շրջաններից մեկում, որտեղ գրեթե բացակայում է ենթակառուցվածքը և չկան ավտոմոբիլային ճանապարհներ:
Ըստ Ֆլորիդայի Ատլանտյան համալսարանի հետազոտող Քեյթ Դետվայլերի՝ լիկվելայի բնակության շրջան կատարվող արշավախմբերը բարդ լոգիստիկա են պահանջում. սկզբում գիտնականները ստիպված են լինում տեղ հասնել ինքնաթիռով, այնուհետև նստել մոտոցիկլետներ, մի քանի օր քայլել ոտքով և ճանապարհն ավարտել փորված կանոեներով:
Մասնագետների շրջանում առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացրել կապկի արտաքին տեսքը: Բերանի շուրջ և քթի տակ գտնվող բաց գույնի մաշկը բնորոշ «դիմականման» նախշ է ստեղծում, որը տարբերվում է աֆրիկյան այլ կոլոբուսներից: Ընդ որում, նմանատիպ առանձնահատկություններ հանդիպում են ասիական կոլոբուսների որոշ տեսակների շրջանում: