Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Մամուլ

ԵՄ շուկայի «բաց դռները»՝ միայն հայտարարություններով. արտահանողները դժգոհում են նոր խոչընդոտներից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական սահմանափակումներից հետո Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ ժամանակն է դիվերսիֆիկացնել արտահանման ուղղությունները և ավելի ակտիվ մուտք գործել եվրոպական շուկաներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները պարբերաբար հայտարարում են, որ Եվրոպական միությունը բացել է իր դռները հայկական արտադրողների և գործարարների առաջ, արտոնյալ պայմաններ է ստեղծել, իսկ Հայաստանը պետք է օգտվի այդ հնարավորությունից։

Սակայն, ինչպես պարզվում է, իրական պատկերն այնքան էլ չի համապատասխանում պաշտոնական հայտարարություններին։

«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ-ից արտահանմամբ զբաղվող, միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող գործարարներն ու տրանսպորտային ոլորտի ներկայացուցիչները դժգոհել են, որ եվրոպական ուղղությամբ բեռների տեղափոխման գործընթացում շարունակում են բախվել լուրջ վարչարարական և մաքսային խոչընդոտների, որոնք էապես մեծացնում են թե՛ ժամանակային, թե՛ ֆինանսական ծախսերը։

Մասնավորապես, մեր զրուցակիցների փոխանցմամբ, Հայաստանից Եվրոպական միության անդամ երկրներ արտահանվող ապրանքները սահմանային անցակետերում միանգամից չեն բաց թողնվում։ Բեռնատարները ենթարկվում են երկարատև ստուգումների, կապարակնքվում են, օրերով մնում մաքսային տերմինալներում, իրականացվում են լրացուցիչ զննություններ ու վարչարարական ընթացակարգեր։

Այս իրավիճակը հատկապես ծանր հետևանքներ է ունենում գյուղատնտեսական և արագ փչացող ապրանքների արտահանման դեպքում։ Մինչ ապրանքը սպասում է սահմանային ձևակերպումների ավարտին, գործարարները կրում են լրացուցիչ վնասներ՝ թե՛ ապրանքի որակի վատթարացման, թե՛ ժամկետների խախտման պատճառով։

Խնդիրը միայն դրանով չի սահմանափակվում։ Քանի դեռ բեռնատարները կանգնած են մաքսային տերմինալներում, փոխադրող ընկերությունները վճարում են կայանման և սպասարկման լրացուցիչ վարձավճարներ։ Արդյունքում հայկական արտադրանքի ինքնարժեքը բարձրանում է, իսկ եվրոպական շուկայում այն դառնում է ավելի քիչ մրցունակ։

Փաստորեն, այն ճանապարհը, որը քաղաքական մակարդակով ներկայացվում է որպես նոր տնտեսական հնարավորություն, գործարարների համար վերածվում է լրացուցիչ ծախսերի և ժամանակի կորստի։

Հատկանշական է, որ այս խնդրի գոյությունը երեկ անուղղակիորեն հաստատեց նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ կառավարության նիստի ընթացքում հայտարարելով.

«Մեր բեռնափոխադրողները չեն ուզում գործ ունենալ եվրոպական սահմանի հետ․ կապարակնիքների հարցը չի լուծվել»։

Փոխվարչապետի այս հայտարարությունը փաստացի վկայում է, որ խնդիրը հայտնի է նաև կառավարությանը։ Սակայն մինչ օրս գործարարները որևէ գործնական լուծում չեն տեսնում։

Ստացվում է, որ Ռուսաստանի շուկայում առաջացած դժվարություններից հետո իշխանությունները փորձում են վերաուղղել Հայաստանի գյուղմթերքի և տարբեր արտադրատեսակների արտահանումը դեպի Եվրոպական միություն։ Սակայն գործնականում արտահանողները բախվում են այնպիսի խոչընդոտների, որոնք եվրոպական ուղղությունը դարձնում են ոչ միայն ավելի թանկ, այլև ավելի ռիսկային։

Այս իրավիճակում բազմաթիվ գործարարներ արդեն հարց են բարձրացնում՝ որքանո՞վ է իրատեսական խոսել արտահանման դիվերսիֆիկացման մասին, եթե ճանապարհին առկա վարչարարական և մաքսային խնդիրները չեն հաղթահարվում։ Որովհետև, որքան էլ քաղաքական մակարդակում հայտարարվի, որ Եվրոպան բացել է իր դռները հայկական բիզնեսի առաջ, եթե յուրաքանչյուր բեռնափոխադրում վերածվում է օրերով ձգվող ստուգումների, լրացուցիչ վճարների և ապրանքի վնասման ռիսկի, ապա նման պայմաններում եվրոպական շուկան դժվար թե դիտվի որպես գրավիչ և շահավետ ուղղություն հայ արտադրողների համար։

Փաստորեն, արտահանման աշխարհագրությունը փոխելու քաղաքական հայտարարություններից մինչև իրական տնտեսական արդյունք դեռևս բավական երկար ճանապարհ կա անցնելու։ Իսկ մինչ այդ, այդ ճանապարհի գինը վճարում են հենց հայկական արտադրողներն ու բեռնափոխադրողները՝ կորցնելով ժամանակ, գումար և մրցունակություն»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: