Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Մամուլ

«Մուլտի Վելնեսը» մինչեւ 2065 թիվը պայմանագիր ուներ. «Հրապարակ»

Կալանքի տակ գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին եւ նրա ընտանիքին պատկանող «Մուլտի Վելնես» մարզաառողջարարական համալիրն ուզում են պետականացնել, քանի որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական փուլում խոստացել է ունեզրկել ընդդիմության 3 առաջնորդներին։ Ալեք Մանուկյան 11 հասցեում գտնվող համալիրի գույքն արդեն փոխանցվել է Երեւանի քաղաքապետարանին, գործընթացի մասին ընկերությունը ծանուցվել է ընտրություններից օրեր անց։ Պարզվում է՝ քաղաքապետարանը միակողմանիորեն խզել է պայմանագիրը, եւ չի հասկացվում, թե որն է պայմանագիրը խզելու օրինական հիմքը։

«Երևանի քաղաքապետարանի կողմից պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ ծանուցագիր են ստացել։ Այդ տարածքը վարձակալությամբ է տրված «Մուլտի գրուպ» կոնցեռնին՝ մինչեւ 2065 թվականը, եւ առանց որեւէ հիմնավորում ներկայացնելու, Երևանի քաղաքապետարանն այսպես, սեփական քմահաճույքով, որոշել է միակողմանի լուծել պայմանագիրը՝ մեկ ամիս շուտ այդ մասին տեղեկացնելով «Մուլտի գրուպ» կոնցեռնին»,- շուրջ մեկ ամիս առաջ լրագրողների հետ զրույցում ասել էր ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Համալիրը, հիշեցնենք, արդեն 10 օր է՝ փակ է, կապարակնքված են գլխավոր մուտքի դուռն ու սենյակները, խուզարկությունից հետո անորոշ ժամանակով այն փակվել է, եւ անգամ աշխատակիցների ու հաճախորդների բողոքները որեւէ արդյունքի չեն հանգեցրել։ Քննչական գործողություններից հետո Պետական եկամուտների կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, թե բացահայտվել է 2,6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն։ Չնայած ընդամենը կես տարի առաջ Ծառուկյանին պատկանող բոլոր ընկերություններում մեծածավալ ստուգումներ էին իրականացվել, եւ որեւէ խախտում չէր հայտնաբերվել։

«Մուլտի Վելնես» մարզասրահի գլխավոր տնօրեն Արման Փիրոյանը «Հրապարակ»-ի հետ զրուցում ասաց, որ մարզասրահի պայմանագիրը կնքվել է 49 տարով՝ մինչեւ 2065 թվականը․ «Ոչ մի այդպիսի բան չի կարա լինի, դա ուղղակի աբսուրդային բան է՝ ոչ օրինական թուղթ կա, ոչ մի բան չկա, «Մուլտի Վելնես»-ն էլ վարձակալության հիմունքով մինչեւ 2065 թիվը պայմանագիր ունի։ Ես չգիտեմ՝ հիմա Հայաստանում ինչ է կատարվում, Հայաստանում ինչի իրավունք կա, ինչի՝ չկա, բայց նման բան չի կարող լինել։ Սկզբից 100 տարով է եղել, հետո պայմանագիրը վերջնական կնքվել է մինչեւ 2065 թիվը»։

- Քաղաքապետարանից եկե՞լ են ձեզ մոտ, այդ հարցով խոսե՞լ են։

- Ոչ, ոչ, ոչ մեկը չի խոսել, այս պահին համալիրը չի աշխատում, հուսով ենք՝ շուտով կբացվի։

- Գիտեմ, որ կենտրոնի տեխնիկան, լողավազանները փչանալու ռիսկի տակ են, թույլ տրվե՞ց գնալ, ստուգել, սարքերն անջատել։

- Մենք սպասում ենք քլորի քիմիային, որպեսզի կարողանանք գնանք, նորից լցնենք, որ անգարի ջուրը չվնասվի։ Երեւի վաղը կամ մյուս օրը կգա քլորը, կբացեն, կմտնենք։

- Աշխատեցնելու հետ կապված՝ որեւէ մարմնից արձագանք չկա՞։

- Միջնորդություն տարվել է, ամեն դեպքում, բոլորն էլ գիտեն՝ իրավունք չկար փակելու։ Սպասում ենք։

- Ձեզ կանչե՞լ են հարցաքննության։

- Անձնական գույքի, անձնական իրերի հետ կապված կանչել են, մի անգամ գնացել եմ, սպասում եմ՝ էլի կանչեն։

- Հարցաքննությունների ժամանակ հարկերի հետ կապվա՞ծ են Ձեզ հարցնում։

- Հարկերի հետ կապված մենք շատ վաղուց ենք հարցերի պատասխանել, հարկերի հետ կապված խնդիր չկա, քննություն գնում է դեռ, էս սոցցանցերը չարիք են դարձել, մի ինֆորմացիա են վերցնում, պտտացնում, չես էլ ուզում պատասխանել։

- Իսկ Ձեր անձնական իրերն ինչո՞ւ են տարել, դրանց շրջանակում ի՞նչ են Ձեզ հարցրել։

- Իրենք թվային խուզարկություններ են անում, ամեն ինչ նորմալ լինելու դեպքում պետք է որ հետ տան։