Իրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի թիրախներին Սիրիայում և Օմանում
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածել է Սիրիայում գտնվող ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարական կենտրոնին:
Այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։
Ըստ գործակալության՝ հարձակումը, ենթադրաբար, ոչնչացրել է ռադարային կայան և թշնամու ուղղաթիռներ։
Նաև պնդվել է, որ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը հարվածել և ոչնչացրել են Սալամա ժայռերի վրա գտնվող ծովային կառավարման ռադարը, ինչպես նաև Օմանի Ղանամ շրջանում գտնվող ԱՄՆ օդային երթևեկության կառավարման ռադարը։
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմական բազաների վրա հարվածների մասին՝ ի պատասխան ԱՄՆ զինվորականների գործողությունների։