Ռուսաստանը սահմանափակում է Թուրքիայից ծիրանի ու դեղձի ներկրումը
Ռոսսելխոդնադզորը հուլիսի 18-ից սահմանափակելու է կորիզավոր մրգերի՝ սալորի, դեղձի, ծիրանի ներկրումը Թուրքիայից։ Այս մասին հայտնել է ծառայությունը։ Այս միջոցառումը վերաբերում է թուրքական հինգ մատակարարների։
Սահմանափակումները կապված են Եվրասիական տնտեսական միության կարանտինային կանոնակարգերի բազմակի խախտումների հետ։
2026 թվականի մայիսի 30-ից Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից որոշակի տեսակի հատապտուղների և թարմ բանջարեղենի ներմուծման վրա։
Այդ ապրանքների ցանկում են լոլիկը, վարունգը, պղպեղը, կանաչեղենը, ելակը։
Ռոսսելխոզնադզորը (Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը) սա բացատրել է հայկական մրգերի և բանջարեղենի Ռուսաստան մատակարարման ընթացքում հայտնաբերված խախտումների աճով։
Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակել է կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը Հայաստանից, իսկ հունիսի 3-ից՝ սմբուկի և կարտոֆիլի ներմուծումը։