Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ Հայրապետյան
Հասարակություն

ՀԲ-ն նախազգուշացրել է ՌԴ արտահանման սահմանափակումների պատճառով Հայաստանի տնտեսության համար առաջացող ռիսկերի մասին

Համաշխարհային բանկը նախազգուշացրել է, որ Ռուսաստանի կողմից հայկական գյուղատնտեսական և սննդամթերքի ներմուծման սահմանափակումների շարունակումն ու ընդլայնումը կարող է բացասաբար անդրադառնալ ոչ միայն արտաքին առևտրի, այլև Հայաստանի տնտեսական աճի, գնաճի և սոցիալական իրավիճակի վրա: Դրա մասին ասված է բանկի հրապարակած «Հայաստանի տնտեսական զարգացումը. Հուլիս 2026» զեկույցում։

Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ չնայած տնտեսական աճի պահպանվող բարձր տեմպերին, Ռուսաստանի հետ հարաբերություններում վերջին քաղաքական իրադարձությունները նոր ռիսկեր են ստեղծում հայկական արտահանման համար։

Զեկույցում նշվում է, որ ապրիլի վերջից Ռուսաստանն աստիճանաբար ընդլայնում է հայկական գյուղմթերքի և սննդամթերքի մատակարարումների սահմանափակումները։ Եթե այս միջոցները պահպանվեն և ուժեղացվեն, դրանց հետևանքները կարող են դուրս գալ առևտրային ոլորտի շրջանակից:

Հնարավոր վնասը մեղմելու համար Հայաստանի կառավարությունն արդեն սկսել է աջակցություն ցուցաբերել արտահանողներին։ Մասնավորապես, նախատեսված են սուբսիդիաներ, որոնք կփոխհատուցեն տրանսպորտային և մաքսային ծախսերի մի մասը՝ դեպի այլընտրանքային շուկաներ, ներառյալ Եվրոպական միության երկրներ, արտադրանքի մատակարարման ժամանակ:

Համաշխարհային բանկն արձանագրել է նաև դեպի Ռուսաստան արտահանման անկում։ Մայիսին մատակարարումները նվազել են 15%-ով՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, իսկ հունվար-մայիս ամիսներին Հայաստանի ընդհանուր արտահանումը նվազել է 3,7%-ով։ Միաժամանակ, ներմուծումն աճել է 2,2%-ով, իսկ առևտրային հաշվեկշռի դեֆիցիտն ավելացել է մինչև ՀՆԱ-ի կանխատեսվող 7%-ը։

Միաժամանակ ՀԲ-ն նշում է, որ առանց թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի վերաարտահանման հաշվառման, հայկական արտահանումը շարունակում է աճել՝ շնորհիվ հանքարդյունաբերության ոլորտի։

Չնայած արտաքին ռիսկերին՝ Հայաստանի տնտեսությունը պահպանում է աճի բարձր տեմպերը։ Մայիսին տնտեսական ակտիվությունն աճել է 11,7%-ով, իսկ տարվա առաջին հինգ ամիսներին՝ 8%-ով։ Աճի հիմնական շարժիչ ուժերն են դարձել ծառայությունների ոլորտը, զբոսաշրջությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, շինարարությունը և հանքարդյունաբերությունը։

Այդուհանդերձ, հունիսին գնաճն արագացել է մինչև 5,1%՝ հիմնականում սննդամթերքի գների աճի պատճառով։ Այս ֆոնին Հայաստանի Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է 6,5% մակարդակում՝ հաշվի առնելով ինչպես գնաճային ռիսկերը, այնպես էլ Ռուսաստան արտահանման սահմանափակումներին առնչվող անորոշությունը:

Ռուսաստանը հայկական գյուղմթերքի և սննդամթերքի առանձին տեսակների ներմուծման սահմանափակումներ սկսել է մտցնել ապրիլի վերջից՝ դրանք բացատրելով սանիտարական և ֆիտոսանիտարական պահանջներով։ Սահմանափակումների տակ են հայտնվել, մասնավորապես, ձկնամթերքը, ծաղիկները, ինչպես նաև մի շարք մրգեր ու բանջարեղեն։ Հայաստանի իշխանությունները և մի շարք տնտեսագետներ այս միջոցները դիտարկում են ոչ միայն որպես առևտրային, այլև քաղաքական՝ դրանք կապելով Երևանի և Եվրոպական Միության միջև համագործակցության խորացման ու Մոսկվայի հետ հարաբերությունների սառեցման հետ: