Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Մամուլ

«Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փոքր ժամանակ Արամս մի քիչ ամաչկոտ էր, իրեն պետք է խոսեցնեիր, որ հետդ զրույցի բռնվեր։ Երգի էր հաճախում, ժողովրդական երգեր կատարում և քամանչա էր նվագում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արամի մայրիկը՝ տիկին Նարինեն։

Արամը ծնվել է Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում։ Սովորել է Նոր Խարբերդի Մնացական Ղազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում։ «Գերազանց առաջադիմություն չի ունեցել, բայց իր համար առաջին տեղում էին Հայ գրականությունը և Հայոց պատմությունը։ Անգամ մի հումորային դրվագ կա «Ֆիզկուլտուրա» առարկայի հետ կապված։ Բոլոր տղաներն այդ առարկան սիրում են, բայց Արամս անտարբեր էր դրա նկատմամբ ու միշտ կատակում էր՝ կերգեմ կամ կնվագեմ, ինձ կգնահատեն։ Մի օր ուսուցչուհուն ասել էր՝ համազգեստս չեմ բերել, որովհետև մայրիկս պայուսակիս մեջ չի դրել այն։ Բայց ես այն, իհարկե, դնում էի իր պայուսակի մեջ։ Ծնողական ժողովի ժամանակ ուսուցչուհին հետաքրքրվեց, թե ինչու Արամի համազգեստը նրա հետ դպրոց չեմ ուղարկում։ Այս և մնացյալ պատմությունները հիմա ժպիտով ենք հիշում։ Իրեն բոլորը շատ էին սիրում իր այդ պարզության համար: Նման մի հումորային պատմություն էլ կա երաժշտական դպրոցի հետ կապված։ Ընդունվել էր արդեն, իրեն պետք է հոկտեմբերին կանչեին դասերի, որ ծանոթանար իր նոր ուսուցչուհու հետ։ Դպրոցի ճանապարհին ինձ ասաց. «Մա՛մ, եթե ուսուցչուհիս սիրուն եղավ, երգի կգնամ, եթե ոչ, չեմ գնա»։ Մի օր իր ուսուցչուհուն պատմեցի այդ զրույցի մասին։ Նա էլ տղայիս հարցրել էր. «Արա՛մ ջան, կգա՞ս երգի, սիրո՞ւն եմ»։ Մինչև հիմա էլ իր ուսուցչուհու հետ զրուցելիս հիշում ենք այդ պատմությունը։ Երաժշտական դպրոցում էլ բոլոր ուսուցիչներն Արամիս շատ էին սիրում»։

Դպրոցին զուգահեռ Արամն ուսանել է Երևանի Սայաթ-Նովայի անվան դպրոցի մեներգեցողության բաժնում, յոթ տարի ունեցել է գերազանց առաջադիմություն։ Հաճախել է նաև նույն դպրոցի քամանչայի դասընթացներին։ 2019 թվականին Արամն ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետը։ Մայրիկը հիշում է՝ որդին ընկերոջ հետ մեկ գիշերում երեք գործ յուրացրեց շվիով, առավոտյան գնաց համալսարան և քննությունը գերազանց հանձնեց։ «Իրեն թե՛ Սայաթ-Նովայի դպրոցում, թե՛ համալսարանում շատ էին սիրում։ Նա երգով էր ապրում։ Չեմ կարող նկարագրել, թե երաժշտությունն իր համար ինչ նշանակություն ուներ։ Ամեն ինչ էր իր համար։ Իմ մայրիկից էր իրեն փոխանցվել երգելու տաղանդը։ Տատիկը հրաշալի էր կատարում Սայաթ-Նովայի երգերը, և իմ գեներով այդ տաղանդը փոխանցվել էր տղայիս։ Ժողովրդական, ազգագրական, հայրենասիրական երգեր էր մշտապես կատարում։ Երբ ինչ-որ առիթի էինք մասնակցում, անպայման պետք է երգեր։ Մեկ կատարումից հետո համոզում էին, որ էլի երգի։ Երաժշտության հետ էր կապում իր ապագան»։ Արամը տարաբնույթ երաժշտական մրցույթների է մասնակցել, նվաճել պատվավոր հորիզոնականներ, ունի բազմաթիվ պատվոգրեր և շնորհակալագրեր։

2020 թվականի հունվարի 8-ին Արամը մեկնում է ժամկետային զինվորական ծառայության։ Ծառայել է Մատաղիսում։ «Հրաշալի էր վերաբերվում ծառայելու մտքին։ Ուրախ մեկնեց ծառայության։ Բանակում էլ է իր երգեցողությամբ աչքի ընկել։ Մի անգամ պատմեց. «Մա՛մ, առավոտյան «Մեր հայրենիքը» երգելը վերջացրեցինք, միանգամից սկսեցի երգել «Կամավորը»»։ Բոլորը սկսել էին իրենց շուրջը նայել, որ երգողին գտնեին։ Չէին իմացել, որ Արամս այդքան լավ է երգում։ Դրանից հետո միշտ երգել է, տղաներն էլ հաճույքով լսել են իր կատարումները»։ Բայց սկսվեց 44-օրյա պատերազմը։ «Իրենց վաշտը եղել է շատ թեժ կետերում՝ ՄատաղիսԹալիշ շփման գիծ, Մարտունի, Կարմիր շուկա։ Մեր տեղեկություններով, իրենց վաշտից երկու կամ երեք հոգի է ողջ մնացել։ Երբ զրուցում էինք, Արամս ինձ համոզում էր, որ, իր բառերով, կռիվ չկա։ Մեկ անգամ մի բառ չի ասել պատերազմի մասին։ Չի բողոքել։ Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 13-ին։ Հարցրեց՝ մամ, ի՞նչ ես անում։ Արձագանքեցի՝ քո հետ եմ։ «Մամ, ո՞նց կարող ես ինձ հետ լինել, ես այստեղ եմ, դու՝ այդտեղ»։ Եվ ինձ կարծես հրահանգեց. «Մա՛մ, մի քանի օր չեմ զանգելու, դու քեզ լավ կնայես, պինդ կմնաս ու, ինչ էլ լինի, միշտ կհիշես, որ Արամի մաման ես։ Քեզ ձիգ կպահես»։ Անհանգստացա, բայց ինձ նորից հանգստացրեց, ասաց, որ որևէ խնդիր չկա, և նույն խոսքերը կրկնեց»։

Արամն անմահացել է հոկտեմբերի 15-ին։ Ընտանիքը նրան «գտել» է դեկտեմբերի 7-ին։ «Բոլորն իմացել են իր զոհվելու լուրը, բայց ինձ ոչինչ չեն ասել»։

Ապրելու ուժի մասին։ «Ուժ են տալիս իր խոսքերը։ Երբ թուլանում եմ, հիշում եմ, որ ասում էր՝ մա՛մ, քեզ ձիգ կպահես։ Եվ, իհարկե, թոռնիկներս։ Նրանցից մեկն իր անունն է կրում։ Արամս երեք քրոջ կրտսեր եղբայրն է։ Իրեն յուրահատուկ կերպով էին սիրում, բոլորը հոգ էին տանում նրա մասին։ Յուրաքանչյուրն իր տեղն ունի, այսօր ոչ ոք չի կարող Արամիս բացը լրացնել»։

Հ. Գ. - Արամ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն», «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալներով։ Պարգևատրվել է նաև «Մանկավարժական համալսարան» մեդալով։ Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցի դասարաններից մեկն անվանակոչվել է Արամ Խաչատրյանի անունով։ Հուղարկավորված է Նոր Խարբերդի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում