Թուրքիայում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի Մալաթիա նահանգում գրանցվել է 5 մագնիտուդով երկրաշարժ։ Աղետների կառավարման վարչությունը (AFAD) նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
Գերատեսչությունից նշել են, որ այս պահին որևէ բացասական հետևանք չի գրանցվել, մասնագետները շարունակում են տարածքի ուսումնասիրությունը։