Չի՞ մոռացել Նիկոլ Փաշինյանը «սյունյանց ողջույնները»․ թեժ իրավիճակ՝ Մեղրիի ընտրությունների նախաշեմին․ «Ժողովուրդ»Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել. «Հրապարակ»Հայաստանում և հայկական սփյուռքում ռևանշիստական ուժերը դեռևս ուժեղ են և փորձում են խաթարել խաղաղության գործընթացը. ՀաջիևԷրեբունիում հայրը փորձել է բռնաբարել դստերը. «Հրապարակ»Հովիկ Աբրահամյանի որդու ճակատագիրը որոշող դատավորը ի՞նչ ունեցվածք ունի․ «Ժողովուրդ»Ծառուկյանին բանտարկեցին, սպորտն անտեր մնաց. «Հրապարակ»Իսրայելը շարունակում է Գազայում հարվածներ հասցնել. զոհվել և վիրավորվել են խաղաղ բնակիչներՈվ և ինչու է Ալեն Սիմոնյանին քաշքշել Մոսկվայում. բացահայտում․ «Ժողովուրդ»Գագիկ Ղազինյանը դատի է տվել ԵՊՀ-ին. «Հրապարակ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»ՀՀ Սահմանադրական դատարանում արդեն «ճամպրուկային» տրամադրություններ են․ «Ժողովուրդ»Զազրախոսները դատապարտում են․ «Հրապարակ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Շուրջօրյա բողոքի ակցիաներ են նախատեսում. «Հրապարակ»Ռուսական բանակը շարունակում է ռմբակոծել ուկրաինական քաղաքները. կան մեծ թվով վիրավորներԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՈւկրաինային 2027 թվականի համար անհրաժեշտ է 52,6 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսավորում․ ՊիդլասաՎորոնեժից պատգամավորի ընտանիքի մոտ Դուբայում 76 բնակարան են հայտնաբերելՔաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի օձի հայտնվելուց հետոՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքըՄԱԿ-ը միջոցներ է ձեռնարկել՝ Թրամփի հետ կապված իրավիճակի կրկնությունից խուսափելու համար. ԳուտերեշՀնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալինՆեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարըԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը. ՍուրենյանցՍաուդյան Արաբիան դադարեցրել է նավթի մատակարարումները Եվրոպա՝ առանցքային նավթատարի կանգից հետոԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Վայոց ձորի մարզումԱմերիկացիները կարծում են, որ արհեստական բանականությունն ի վիճակի է ոչնչացնել մարդկությանը. PoliticoՆա սպառել է իրեն․ Սաուդյան Արաբիայում կանխատեսում են Ռոնալդուի անսպասելի հեռացումը Ալ-ՆասրիցՆոբելյան մրցանակակիր Կրեմերը նշանակվել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինելուՉարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվելԶելենսկին Պուտինին առաջարկել է էներգետիկ հրադադարի համար օբյեկտների ցանկը «դնել սեղանին»Վրաստանի պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Լիլուաշվիլին կաշառքների համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկմանԽոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներՀՀ-ի ստանձնած պարտավորությունը համահունչ է Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան պետության սկզբունքինՀամաներում չի լինելու. պատժից վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը գործում է. ԳալյանԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՈւկրաինայի համար ամենավատ սցենարը պետականության կորուստն է. ԲուդանովՃապոնիան մինչև 2031 թվականը 52 հազար լայն նշանակության անօդաչու սարք կգնի. KyodoՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱրսենալը խոշոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի աստղի համարԻնչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքիցԿարևորվել է ամերիկյան գործընկերների շարունակական հետաքրքրվածությունն ու աջակցությունը ՀայաստանինԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՓաշինյանը հունից դուրս եկավ՝ դիմելով Լևոն Քոչարյանին․ «Հագիցդ հանելո՛ւ եմ կախած վիճակում»Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԿանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ պետության կառուցման կարևոր մաս. ՄակունցՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքը
Միջազգային

ԱՄՆ-Իրան հակամարտությունը կարող է վերածվել երկարատև պատերազմի. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․

«Եթե նախագահ Թրամփը կարծում էր, որ Իրանի հետ հրադադարի հուշագիրն իրեն հնարավորություն կտա հանգիստ անցկացնել ԱՄՆ միջանկյալ ընտրությունները (կոնգրես, սենատ), ապա նա, կարծես սխալվել է։ Իրանը պատրաստ էր համաձայնել այդ դադարին՝ այն մտայնությամբ, որ կստանա խոշոր ֆինանսական միջոցներ, սառեցված ակտիվների ապասառեցում և պատժամիջոցների վերացում։ Դա երևում էր ինչպես Իրանից հնչող հայտարարություններից, այնպես էլ ստորագրված հուշագրի տեքստից:

Կողմերի ակնկալիքները տեղի չունեցան, քանի որ, ըստ ամենայնի, Դոնալդ Թրամփն իր նախնական հաշվարկներում ցանկանում էր վերջնականապես ճնշել Իրանի Իսլամական Հանրապետությանը, երբ միջանկյալ ընտրություններից հետո նրա «ձեռքերը լիովին ազատ լինեն» (օրինակ՝ նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերին)։

Դատելով ամերիկյան մամուլի նյութերից, ԱՄՆ նախագահի համար միջանկյալ ընտրություններն առայժմ լավ հեռանկարներ չեն խոստանում: Եվ իրանցիներն, ըստ երևույթին, մտադիր են հնարավորինս բարդացնել Թևամփի վարչակազմի իրավիճակը։

Այդ պատճառով Սպիտակ տան ծրագրերը կարծես վերանայվում են, և ռազմական գործողությունների վերսկսումն ավելի շուտ է տեղի ունեցել, քան ենթադրելի էր հուշագիրը ստորագրելուց հետո:

Հուշագրի ստորագրմամբ, Թրամփն ու իր թիմը ցույց տվեցին աշխարհին, որ գերջանքեր են գործադրել, որպեսզի եթե անգամ չավարտեն, ապա գոնե դադարի ռեժիմի մեջ պահեն այս պատերազմը։

Դրանից հետո նավթի համաշխարհային գները կայունացան, Պարսից ծոցում խցանված բազմաթիվ նավեր կարողացան անցնել Հորմուզի նեղուցով, Վաշինգտոնի վրա՝ արտաքին ու ներքին ճնշումները նվազեցին։

Այսօր ստեղծված իրավիճակով ստացվում է այնպես, որ եթե ռազմական գործողություններն ամբողջ ծավալով ու մեծ ինտենսիվությսմբ վերսկսվեն, ապա դա այլևս չի լինի նախկին պատերազմի շարունակությունը, այլ կլինի բոլորովին նոր նպատակի ու նոր ռազմավարական ռեսուրսներով իրականացվող գործողություններ։

Ամերիկյան վերլուծականներում կան ենթադրություններ, որ հնարավոր է վարչակազմը ցանկանա միջանկյալ ընտրություններից քիչ առաջ սկսել («չէին ցանկանում, բայց մեզ ստիպեցին») երաշխավորված հաղթական պատերազմ՝ փորձելով այդ կերպ բարելավել իր նախընտրական դիրքերը։ Ժամանակին դա օգնել է նախագահ Բուշ կրտսերին։

Սակայն Իրանի պարագայում իրավիճակը բոլորովին այլ է։ Այնտեղ ամեն չէ, որ ծրագրված ու գծագրված է անցնում։ Չնայած իր կրած հսկայական վնասներին` և՛ դիվանագիտական, և՛ ռազմական ճակատներում Իրանը բավականին արդյունավետ է պաշտպանվում:

2022թ. առաջին կեսին, շատերին թվում էր, թե Ռուսաստանը կարճ ժամանակում կլուծի ուկրաինական ուղղությամբ իր առջև դրված խնդիրները: Դա տեղի չունեցավ, և առ այսօր պարզ չէ, թե որքան կտևի ու ինչ էսկալացիա կունենա ռուս-ուկրաինական պատերազմը:

Նույն իրավիճակը նաև ԱՄՆ-Իրան ռազմական հակամարտության պարագայում է: Որքան էլ ձգտեն արագ լուծումներ գտնել, միևնույն է, հակամարտությունը, կողմերի համար մեծ հավանականությամբ կարող է վերածվել ձգձվող, հյուծող պատերազմի»: