Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Մայր բուհի ղեկավարն ակնհայտ քաղաքական շարժառիթներով աշխատանքից հեռացրել է Ռուբեն Մելիքյանին․ Աշոտյան

1307 թվականի աշունն էր։ Փարիզի շենքերից մեկում մի խումբ անհանգիստ մարդիկ խուճապահար մի կարևոր հարց էին քննարկում` ի՞նչ պատասխանել թագավորին։ Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ 4-րդը տամպլիերների դեմ սկսած իր անողոք պայքարում ներգրավել էր նաև արդեն հայտնի դարձած Փարիզի համալսարանին, որի դասախոսներն այլայլված դեմքերով մինչև առավոտ գլուխ էին կոտրում` ինչպե՞ս վարվել։ Համալսարանական աստվածաբանները լավ էին հասկանում, որ հռչակավոր ասպետներին ուղղված թագավորական մեղադրանքները զավեշտալի էին, իրականության հետ կապ չունեցող և բացառապես շահերի բախման հետևանք, սակայն վախն անողոք և բռնատեր ղեկավարի հանդեպ բարոյական դիլեման հանգուցալուծեց հօգուտ սեփական մաշկը փրկելու` արդարությունն ու ճշմարտությունը զոհաբերելու և Ֆիլիպ 4-րդի ակնկալած պատասխանը ստորագրելու գնով։

Տամպլիերների վերջնական մահապատժից մեղադրականում Փարիզի համալսարանականների իշխանահաճո գնահատականները և «փորձաքննությունը» զգալի տեղ էին զբաղեցնում։

Այս պատմությունը հիշեցի, երբ իմացա Հայաստանում բուհական ազատությունների և ինքնավարության հանդեպ հերթական խայտառակ ոտնձգության մասին։

Մայր բուհի ղեկավարն ակնհայտ քաղաքական շարժառիթներով աշխատանքից հեռացրել է Ռուբեն Մելիքյանին, մինչ այդ` Խաչիկ Գալստյանին, Անուշ Սեդրակյանին, Ալեն Ղևոնդյանին և էլի շատուշատ դասախոսների։

Իմ նախարարական պաշտոնավարման ընթացքում ինձ ուղղված քննադատության մի մասը վերաբերում էր բուհերը քաղաքականացնելուն։ Ընդունելով առկա որոշ խնդիրները` պետք է անհամեստաբար ասեմ` մեր իշխանության տարիներին բուհական համակարգն այսօրվա աղաղակող գործընթացների համեմատ լիբերալիզմի օազիս էր` ընդդիմադիր քաղաքական հայացքներով ռեկտորներ (ԲՀԿ-ից և ՀՅԴ-ից.- Ա.Ա.), կառավարման խորհուրդներում ընդդիմադիր քաղաքական գործիչներ և դասախոսներ, ակադեմիական ազատությունների գրեթե բացառիկ մակարդակ, քաղաքական հիմքով աշխատանքից ազատումներից խուսափում, սրընթաց միջազգայնացում։

Իսկ եթե ինձ մեղադրում էին ուսանողական խորհուրդները քաղաքականացնելու մեջ, ապա հիմա այսօրվա «լիբերալները», այդ թվում` ժամանակին իմ պաշտոնավարման ընթացքում ազատականի համբավ ունեցող տիկին նախարարը և մարտնչող լիբերալ, դեռևս 2002 թ.-ից ինձ ծանոթ, հետո խղճի ազատության առաջամարտիկ ԵՊՀ ներկայիս ռեկտորն իսպառ ոչնչացրել են ուսանողական ինքնակառավարումը որպես համակարգ։

Բուհական ինքնավարությունը վերջին օրենսդրական փոփոխությունների արդյունքում նույնպես դարձել է իսիմերա, ուրվական, իսկ ակադեմիական ազատությունների ոտնահարումները տեսանելի են ոչ միայն կադրային` ով դասավանդի, այլև բովանդակային` ինչ դասավանդել հարթություններում, հատկապես` հումանիտար և հայագիտական ոլորտներում։

Բուհական համակարգի ներկայիս ճգնաժամն արտացոլված է նաև միջազգային զեկույցներում (ստուգեք V-dem ինստիտուտի index of academic freedom, մասնավորապես` բուհերի քաղաքականացման ցուցանիշը.- Ա.Ա.)։

Ավելորդ է հիշեցնել, որ հատկապես ԵՊՀ-ն, որի շրջանավարտը լինելու պատիվը չեմ ունեցել, ոչ միայն Երրորդ, այլև Երկրորդ Հանրապետության ժամանակ պահպանել է ոչ միայն ազատ մտքի, այլև մաքուր խղճի տեր մարդկանց արգելոցի դերը։

Մի դեպք էլ հիշեցի։

Իմ պաշտոնավարման ընթացքում քաղաքական հերթական սրացման ժամանակ իմացա, որ բուհերից մեկի ռեկտորն աշխատանքից հեռացրել է ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկին։ Անմիջապես զանգեցի այդ գործչին, ասացի, որ որևէ քաղաքական հրահանգ չկա, և ինքը կվերադառնա իր գործին։ Իմ ու ավելորդ ջանասիրություն ցուցաբերած ռեկտորի հեռախոսազրույցն էլ ավարտվեց գործչի` աշխատանքի վերականգնմամբ։ Անունը չեմ գրում. թե ինքը կցանկանա, թող «բացահայտվի»։

Հետաքրքիր է` տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ պարոն «լիբերալ» ռեկտորին՝ Սեդրակյան Անուշի, Գալստյան Խաչիկի, Մելիքյան Ռուբենի կամ քաղաքական նկատառումներով հեռացված որևէ այլ անձի հարցով։

Հ.Գ. Տամպլիերների վերջին ղեկավար Ժակ դը Մոլեն, այրվելով խարույկի վրա, իր վերջին հանրահայտ անեծքում չհիշատակեց իր և իր ընկերների մահապատժի մեջ մեղավոր Փարիզյան համալսարանականներին. կա՛մ խնայեց, կա՛մ մոռացավ, կա՛մ չմանրացավ։

Իսկ այս արյունոտ պատմության մեջ Փարիզի համալսարանի բարի համբավը, որպես լույսի և խղճի ճրագ, փրկեց այդպես էլ անանուն մնացած աստվածաբանը, ում «Տամպլիերների ողբը» բաց նամակը` ի պաշտպանություն հանիրավի հետապնդվող ասպետների, 1308 թվականի փետրվարին դարձավ Ֆրանսիայի թոփ թեման։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Վարդաշեն» ՔԿՀ
18.07.2026թ.