Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ Հայրապետյան
Հասարակություն

Պահպանենք մեր անտառները՝ կանխելով հրդեհները

Ամառվա շոգ օրերին անտառային հրդեհների վտանգը զգալիորեն մեծանում է։ Անգամ անզգույշ նետված մեկ ծխախոտը, չմարված խարույկը կամ կայծը կարող են հանգեցնել մեծ աղետի՝ վտանգելով մարդկանց կյանքը, կենդանական աշխարհը և բնությունը։

«Հայկական Կարմիր» խաչ ընկերությունը հորդորում է բոլորին լինել առավել զգոն և պահպանել հրդեհային անվտանգության կանոնները.

• Մի՛ վառեք խարույկներ այն վայրերում, որտեղ դա արգելված է կամ վտանգավոր է։ • Խարույկ վառելու դեպքում համոզվեք, որ այն ամբողջությամբ մարված է՝ նախքան տարածքը լքելը։ • Մի՛ նետեք վառված լուցկիներ, ծխախոտի մնացորդներ կամ այլ այրվող առարկաներ։ • Եթե նկատում եք ծուխ կամ հրդեհ, անմիջապես տեղեկացրեք համապատասխան մարմիններին և հնարավորության դեպքում հեռացեք վտանգավոր տարածքից։

Յուրաքանչյուրիս պատասխանատու վերաբերմունքը կարող է կանխել մեծ կորուստները։ Եկե՛ք միասին պաշտպանենք մեր անտառները, շրջակա միջավայրը և մարդկային կյանքերը։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արդեն չորս տարի է իրականացնում է նաև «Հայաստանում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում․ VolFiRe» ծրագիրը։ Այս նախագիծնը կյանքի է կոչվում Ավստրիական զարգացման գործակալության և Ավտրիական Կարմիր խաչի ֆինանսավորմամբ Հայկական Կարմիր խաչի ընկերության, Ավստրիական Կարմիր խաչի, Հայկական Կարիտասի, Կարիտաս Ավստրիայի և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության սերտ համագործակցությամբ։ Ծրագրի աշխարհագրական ծածկույթն ընդգրկում է Հայաստանի 9 մարզերի 13 համայնքներ, մասնավորապես՝ Արենին, Բաղրամյանը, Ծաղկաձորը, Տեղը, Ապարանը, Ճամբարակը, Գառնին, Կապանը, Նոյեմբերյանը, Սպիտակը, Թալինը, Վայքը և Վեդին։

Հայաստանի քաղաքացիական պաշտպանության համակարգն ավանդաբար հենվել է պետական պրոֆեսիոնալ ծառայությունների վրա, ինչը սահմանափակում է արձագանքման հնարավորությունները հեռավոր շրջաններում և խոշոր աղետների ժամանակ։ VolFiRe ծրագիրը, հիմնվելով նախկինում իրականացված «StrengthVol» պիլոտային նախագծի փորձի վրա, նպատակ ունի ներդնել և ազգային համակարգում ինտեգրել Կամավորական հրշեջ-փրկարարական խմբերի մոդելը, որը թույլ կտա ձևավորել համայնքահեն և կայուն արձագանքման մեխանիզմ։
Այս մոդելի շրջանակներում կամավորները պայմանագրեր են կնքում Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ և ՆԳՆ Փրկարար ծառայությունում ատեստավորման քննություններ հանձնելուց հետո ստանում փրկարարի պաշտոնական վկայական։ Կամավորական խմբերը գործում են մշտական 24/7 ռեժիմով՝ արձագանքելով 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգերին: Ծրագրի մեկնարկից ի վեր գործող կայանների թիվը 2-ից հասել է 13-ի, իսկ կամավորներն արձագանքել են շուրջ 190 իրական պատահարների, որոնք ներառում են անտառային և կենցաղային հրդեհներ, ջրհեղեղներ ու ճանապարհատրանսպորտային պատահարներ։
Ծրագրի ընթացքում զգալի աճ են գրանցել նաև կամավորների ներգրավվածության և ներառականության ցուցանիշները։ Եթե 2024 թվականի սկզբին ցանցն ուներ ընդամենը 80 ակտիվ կամավոր, ապա 2025-2026 թվականների դրությամբ համայնքներում ներգրավված է արդեն 190 կամավոր, որոնցից 124-ը լիարժեք որակավորված փրկարարներ են։ Կամավորների պաշտպանվածությունն ապահովելու նպատակով Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից 190 անձի տրամադրվել է կյանքի ապահովագրություն։ Դրական փոփոխություն է արձանագրվել նաև գենդերային կազմում. կանանց թիվը 3-ից հասել է 23-ի՝ կազմելով ընդհանուր թվի 12 տոկոսը։ Բացի այդ, խմբերում ներգրավվել է հաշմանդամություն ունեցող 2 կամավորներ, ինչը փաստում է համակարգի ներառականության մասին։

Կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվել է դասընթացավարների վերապատրաստման 3 փուլ, իսկ Ավստրիական Կարմիր խաչի փորձագետների մասնակցությամբ անցկացվել են գործնական սիմուլյացիոն վարժանքներ և առաջին օգնության դասընթացներ։ Տեխնիկական հագեցվածության ապահովման շրջանակներում ՀՀ ՆԳՆ ՓԾ-ի կողմից հրշեջ-փրկարարական մեքենաներ են տրամադրվել 13 համայնքների, իսկ ծրագրի կողմից անհրաժեշտ մասնագիտական գույք ու հանդերձանք ստացել են բոլոր խմբերը: Ենթակառուցվածքների բարելավման նպատակով Նոյեմբերյան, Սպիտակ և Բաղրամյան համայնքներում իրականացվել են կայանների վերանորոգման աշխատանքներ, իսկ Վեդիում, Ապարանում ու Վայքում կառուցվում են նոր կայաններ:

Արտակարգ դեպքերի, հատկապես անտառային հրդեհների կտրուկ աճը, որը 2025 թվականի առաջին կիսամյակում գերազանցել է 2000-ը, հիմնավորում է տեղական մակարդակում արագ արձագանքման ուժերի հրատապ անհրաժեշտությունը։ Այս մոդելի երկարատև կայունությունն ու ինստիտուցիոնալացումն ապահովելու նպատակով ներկայումս կնքվում են քառակողմ համաձայնագրեր ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության, Հայկական Կարմիր խաչի ընկերության, համայնքապետարանների և մարզպետարանների միջև։ Բացի այդ, ՆԳՆ Փրկարար ծառայության հետ համատեղ մշակվում են օրենսդրական փոփոխություններ՝ Կամավորական հրշեջ-փրկարարական խմբերի մոդելը քաղաքացիական պաշտպանության ազգային համակարգում պաշտոնապես և վերջնականապես ներառելու համար։