Հայտնաբերվել է 516 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Հուլիսի 13-ից 20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4203 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 142 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 200 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 125 անձ։
Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 74, չամրակապված վարելու՝ 4413, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 344, վարելու ընթացքում ծխելու՝ 582, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 685, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 77, արագության գերազանցման՝ 2685 և 4694 այլ իրավախախտում։ 68 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 473-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 541-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 113-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 20 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։