Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ Հայրապետյան
Հասարակություն

Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար

Այսօրվանից ՀՀ պետական ավագ դպրոցներում մեկնարկել է 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման առաջին փուլը, որը նախատեսված է առաջնահերթություն ունեցող սովորողների համար։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Այս փուլում կարող են հայտագրվել՝

1․ տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաները,

2․ տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները,

3․ ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող ներքոնշյալ խմբերի երեխաները՝

ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաները կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաները,
խնամակալության տակ գտնվող երեխաները,
հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները։
Արտոնությունից կարող են օգտվել նաև ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաները, եթե ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) մինչև հայտագրման մեկնարկը՝ հուլիսի 20-ը, ԿԳՄՍ նախարարության էլեկտրոնային հասցեին ([email protected]) ուղարկել է դիմում և համապատասխան տեղեկանքներ՝ ըստ սահմանված կարգի։

Նշված արտոնությունները վերաբերում են ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ հաճախողներին։ Համակարգը արտոնություն ունեցողների համար բաց կլինի մինչև օգոստոսի 2-ը՝ ժամը 24։00–ն ներառյալ։ Նշված ժամկետի ավարտից հետո ավագ դպրոցի ընդունելության հայտագրումը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ 2-րդ փուլով։

Երկրորդ փուլ՝

Օգոստոսի 4–ին՝ ժամը 09:00-ից, տասներորդ դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) համար։ Հայտագրում կիրականացվի նաև այն սովորողների համար, որոնց ծնողներից մեկը պատկանում է նշված խմբերից որևէ մեկին, իսկ մյուսը՝ ՀՀ քաղաքացի է։ Համակարգը բաց է նաև ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների համար, որոնց ծնողները ցանկանում են երեխաներին հայտագրել հայերենով ուսուցմամբ դասարաններում։

Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի քանակից։

Օգոստոսի 11-ին՝ ժամը 09:00-ից, հայտագրում կիրականացվի նաև հետևյալ խմբերի համար՝ ծնողների ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում․

-օտարերկրյա քաղաքացիներ,
-երկքաղաքացիներ,
-քաղաքացիություն չունեցող անձինք (նրանց օրինական ներկայացուցիչներ),
– ազգայինփոքրամասնություններին պատկանող երեխաներ,

երբ ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։

Հայտագրման անհրաժեշտություն չկա այն դպրոցներում, որտեղ ընդունելությունը կիրականացվի սահմանված ներքին ընթացակարգերով․

-մասնագիտացված դպրոցներ,
-բարձրագույն ուսումնական հաստատությունների ենթակայությամբ գործող դպրոցներ,
-հանրակրթական դպրոցների «Արհեստական բանականություն» սերունդ դասարաններ,
-միջնակարգ դպրոցներ կամ վարժարաններ, որտեղ ծնողի դիմումի համաձայն՝ սովորողները կփոխադրվեն նույն ուսումնական հաստատության կրթության երրորդ աստիճան:

Առցանց հայտագրումն իրականացվում է երկու քայլով.

Քայլ 1- Մուտք գործեք my.emis.am հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Էջը բացելու մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում:

Քայլ 2- Եթե արդեն անցել եք նույնականացում և my.emis.am հարթակում ունեք ձեր էջը, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք դպրոցը: Հայտագրման քայլերը ներկայացված են «Ավագ դպրոցում հայտագրում» տեսաուղեցույցում:

Հաշվի առնելով, որ գրանցումը ժամանակատար է, մեկ անգամ ևս խորհուրդ ենք տալիս մինչև հայտագրման մեկնարկը գրանցվել և համակարգում անցնել նույնականացում, որից հետո հնարավոր կլինի երեխային հայտագրել ձեր նախընտրած դպրոցում:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նույն օգտահաշվից տարբեր սարքերով հնարավոր չէ միաժամանակ մուտք գործել համակարգ և հայտագրել երեխային, ուստի հորդորում ենք հայտագրումն իրականացնել մեկ օգտահաշվից, մեկ համակարգչով։

Հայտագրման, դպրոցի տնօրենին դիմում ներկայացնելու, ինչպես նաև դպրոցի հետ պայմանագիր կնքելու ողջ գործընթացը թվայնացված է և հնարավոր է իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ծնողի կողմից ստեղծված էջով։

Ավագ դպրոցի ընդունելության հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։