Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Վիգեն Ավետիսի կողմից ակնհայտ կեղծ տեղեկությունների տարածումը պետք է ստանա արժանի բարոյական, նաև իրավական գնահատական. Սուրենյանց

Քաղաքագետ, ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված Սուրեն Սուրենյանցը գրում է.

««Լսել եմ պատմություն, որ մի քանդակագործի գցել էին առյուծի վանդակը, որը վախից մահացավ»․ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադառնալով՝ «ՀԺ»-ի տաղավարում նման հայտարարություն է արել իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը։

Երբ հաղորդավարը հարցրել է, թե որն է այդ պատմության աղբյուրը, Ավետիսը պատասխանել է. «Չեմ հիշում, բայց գիտեմ, որ տենց պատմություն է եղել»։ Դրանից հետո, որևէ փաստ կամ ապացույց չներկայացնելով, նա եզրակացրել է, թե «Ծառուկյանն առյուծներին օգտագործել է նաև մարդկանց վախեցնելու նպատակով»։

Գործ ունենք զազրելի երևույթի հետ, երբ մտավորական կոչվող անձը վերածվում է պալատական սազանդարի՝ ակնհայտ չստուգված տեղեկություններով և կեղծիքներով նպաստելով իշխանության ռեպրեսիվ քաղաքականության տեղեկատվական սպասարկմանը։

Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ երբ ավտորիտար իշխանությունները չեն ունենում բավարար իրավական հիմքեր՝ իրենց քաղաքական ընդդիմախոսներին թիրախավորելու համար, գործի են դնում քարոզչությունը։ Ստեղծվում են առասպելներ, շրջանառվում են չապացուցված պատմություններ, իսկ հանրային կարծիքը փորձում են ձևավորել վախի, պիտակավորման և զրպարտության միջոցով։ Սա գեբելսյան քարոզչության դասական մեթոդաբանությունն է, որտեղ բազմիցս կրկնվող սուտը ներկայացվում է որպես ճշմարտություն։

Վիգեն Ավետիսի այս վարքագիծը, ցավոք, նորություն չէ։ Նա նախկինում ևս հրապարակայնորեն քծնել է գործող իշխանությանը՝ անգամ Նիկոլ Փաշինյանին համեմատելով Գարեգին Նժդեհի հետ։

Եթե Վիգեն Ավետիսն իսկապես տեղեկություններ ունի իր պատմած դեպքի վերաբերյալ, ապա պարտավոր է հրապարակայնորեն ներկայացնել այն «քանդակագործի» անունը, որի մասին խոսում է, ինչպես նաև ներկայացնել իր պնդումները հիմնավորող փաստերն ու ապացույցները։ Հակառակ դեպքում նրա հայտարարությունները պետք է արժանանան ոչ միայն խիստ բարոյական գնահատականի, այլև իրավական գնահատման՝ օրենքով սահմանված կարգով։

Հանրային խոսքը չի կարող հիմնվել «լսել եմ» կամ «չեմ հիշում, բայց գիտեմ» տրամաբանության վրա։ Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է մարդու պատվին, արժանապատվությանը և հեղինակությանը։ Հանրային հեղինակություն ունեցող յուրաքանչյուր անձ պարտավոր է գիտակցել իր խոսքի պատասխանատվությունը։

Ազատ խոսքը ժողովրդավարության հիմնասյուներից է, սակայն այն չի կարող վերածվել զրպարտության կամ քաղաքական հաշվեհարդարի գործիքի։ Իսկ ակնհայտ կեղծ տեղեկությունների տարածումը, անկախ դրանց հեղինակից, պետք է ստանա արժանի բարոյական և, անհրաժեշտության դեպքում, նաև իրավական գնահատական»։