«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղnւ կոմբինատ»-ի չվերագործարկման պայմաններում առաջանալու են լրջագույն խնդիրներ, մասնավորապես՝ խաղողի մթերման. Տոնոյան
Շինարարական կոլապս էր ստեղծվելու երկրում, եթե «Արարատցեմենտ»-ը շարունակեր ևս մի քանի օր չաշխատել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Կարող եմ վստահաբար ասել, որ նաև «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի չվերագործարկման պայմաններում առաջանալու են լրջագույն խնդիրներ, խոսքը մասնավորապես վերաբերում է խաղողի մթերման գործընթացին»,- ասաց Տոնոյանը՝ հավելելով, որ Արմավիրի և Արարատի մարզերում գործող հազարավոր խաղողագործներ կան, ովքեր յուրաքանչյուր տարի պայմանագրով «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» խաղող են մթերում։