Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Ձուկ և ձկնամթերք արտադրողներին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հուլիսի 24-ին՝ ժամը՝ 10:30-ին, հրավիրում է մասնակցելու առցանց իրազեկման միջոցառման՝ նվիրված Հայաստանից Եվրոպական միություն ձկան և ձկնամթերքի արտահանման ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգերին։Ինչպես հայտնել է նախարարությունը, միջոցառման ընթացքում կներկայացվեն՝
ԵՄ արտահանման թույլտվություն ստանալու գործընթացը,
դիմումների ներկայացման և գնահատման կարգը,
TRACES NT համակարգում օգտահաշիվ բացելու գործընթացը,
առողջության սերտիֆիկատի ձևավորման գործընթացը,
տնտեսավարողների հիմնական պարտավորությունները և գործնական հարցերը։
Մասնակցության համար պետք է գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/dUh1AwZwwHmMZzKB7։
Միջոցառումը նախատեսված է ձկնաբուծությամբ, ձկան և ձկնամթերքի արտադրությամբ ու վերամշակմամբ զբաղվող տնտեսավարողների, ինչպես նաև բիզնեսի աջակցման կառույցների ներկայացուցիչների համար։