Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ Հայրապետյան
Հասարակություն

Կամո Արեյանը մեղադրվում է Երևանի կանաչ տարածքների ապօրինի օտարման գործընթացին մասնակցելու համար

Դատախազը 2026 թվականի հուլիսի 20-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել 2003-2009 թվականներին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Կ.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Քրեական վարույթով պարզվել է, որ Կ.Ա.-ն, պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, մասնակցել է Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման հատվածում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված 2 հողամասերի (յուրաքանչյուրը 6000 քմ մակերեսով) ապօրինի օտարման գործընթացին:

Նախաքննությամբ պարզվել է, որ վերոնշյալ հողամասերը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել են «Հայրենիք-Սփյուռք կամուրջ» և «Սուրբ Լազար» հասարակական կազմակերպություններին, մինչդեռ ՀՀ կառավարության որոշմամբ՝ դրանք ընդգրկված են եղել Երևան քաղաքի կանաչ տարածքների ընդլայնման նպատակով առանձնացված հատուկ պահպանվող տարածքների կազմում, նախատեսված են եղել համաքաղաքային զբոսայգի հիմնելու համար և, Հողային օրենսգրքի համաձայն, ենթակա չեն եղել օտարման: Կ.Ա.-ն, տեղյակ լինելով հողամասերի իրավական կարգավիճակի մասին, իր ստորագրությամբ հաստատել է դրանց օտարման վերաբերյալ որոշումների նախագծերը՝ ստեղծելով քաղաքապետի կողմից համապատասխան որոշումների կայացման հիմք: Արդյունքում՝ երկու հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով օտարվել են հասարակական կազմակերպություններին՝ յուրաքանչյուրն 98 միլիոն 856 հազար դրամով:

Քրեական վարույթով հիմնավորվել է, որ նշված գործողությունների հետևանքով պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա կանաչ տարածքները դուրս են բերվել պետության հաշվեկշռից, վերացվել է դրանց նկատմամբ գործող օրենսդրական արգելքը, որի արդյունքում պայմաններ են ստեղծվել հարակից տարածքների հետագա սեփականաշնորհման համար: Վերջնարդյունքում Երևանը զրկվել է նոր զբոսայգիներ և պուրակներ ստեղծելու հնարավորությունից, նախկինում հանրության համար հասանելի տարածքները դարձել են մասնավոր տարածքներ, խախտվել է քաղաքացիների՝ բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը:

Դատախազը Կ.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու դրվագ): 2026 թվականի հուլիսի 20-ին քրեական վարույթի նյութերը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են Հակակոռուպցիոն դատարան:

Հիշեցնենք, որ նույն քրեական վարույթի շրջանակում դատախազը 2026 թվականի ապրիլի 23-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել նաև Երևանի նախկին քաղաքապետ Եր.Զ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), ինչպես նաև 2006 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2008 թվականի ապրիլի 11-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Լ.-ի և 2004 թվականի սեպտեմբերի 24-ից մինչև 2007 թվականի սեպտեմբերի 28-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Գ.Մ.-ի նկատմամբ: