Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Մի քանի օրից կինոն սկսվելու է. Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանը գրում է.
 
Քանի որ մի քանի օրից կինոն սկսվելու է, արձանագրենք բոլորի ելակետային դիրքերը՝
Ալիևին պետք ա պոկել Նախիջևանը Թուրքիայից և դրա համար իրեն պետք է Զանգեզուրի միջանցքը: Նախատեսվում է, որ մեկնարկի պահին այն կվերահսկի Իսրայելը՝ Սոկոլովի միջոցով, իսկ հետագայում այն ամբողջովին կանցնի Ադրբեջանին՝ Ալիևից ակնկալվող որոշ ծառայությունների դիմաց: Միջանցքի տրամադրումը Փաշինյանը ձգեց՝ խնդրելով թույլ տալ վերընտրվել: Հիմա Փաշինյանը սկսում է պայմանագրի վավերացման գործընթացը, որը սակայն պիտի ավարտվի մինչև նոյեմբեր, քանի որ նոյեմբերին ԱՄՆ-ում ընտրություններ են, որտեղ Թրամփն ըստ այմենայնի փաստացի կկորցնի իշխանությունը:
 
Թուրքերին էդ միջանցքը, բնական է, պետք չի, քանի որ դա իրենց կողմից կախվածությունից կհանի Նախիջևանը: Թուրքիան կնախընտրեր Միջին Ասիայի հետ կապը պահել ու դա որպես դարպաս վաճառել ԵՄ-ին՝ Վրաստանի ու Հայաստանի միջոցով: Սակայն Հայաստանի հետ բացվող սահմանը և երկաթուղային հաղորդակցությունը կհանգեցնի բախմանը ՌԴ-ի հետ: Հետևաբար Թուրքիան պետք է վստահ լինի, որ այդ քայլին գնալուց ՀՀ-ում լինելու է այնպիսի իշխանություն, որը մեկ գիշերվա ընթացքում չի կորցնի աթոռը, ինչը, Փաշինյանի լեգիտիմության ճգնաժամի պարագայում, այլևս անհնար է:
 
ԱՄՆ-ին պետք է Եվրոպան հեռու պահել Մերձավոր Արևելքից ու Իրանից: Հետևաբար նրանք առաջ են մղելու ԹՐԻՊՊ-ի գաղափարը, որը կլինի ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից վերահսկվող միջանցք դեպի Կենտրոնական Ասիա: Քանի որ պայմանական Ղազախստանը երբեք չի կարող գլոբալ ամբիցիաներ ունենալ, Ղազախստան-ԵՄ համագործակցությունը շատ ավելի քիչ սպառնալիքներ է պարունակում, քան Իրան-ԵՄ տարբերակը:
 
ՌԴ-ն կողմ է, որ Ադրբեջանը Թուրքիայի տակից տանի Նախիջևանը, ու կտրականապես դեմ է Հայաստան-Թուրքիա (ասել է թե՝ ԵՄ) երկաթուղային հաղոդակցմանը, քանի որ դա կնշանակի փաստացի Կովկասի ու Կենտրոնական Ասիայի կորուստ: ՌԴ-ն կողմ է ԹՐԻՊՊ-ին, բայց միայն այն դեպքում, եթե այն չի շարունակվելու դեպի Կենտրոնական Ասիա:
ԵՄ (ասել է թե՝ Գերմանիայի) համար կենսական նշանակություն ունի Մերձավոր Արևելք դուրս գալը: Դրա հիմնական ճանապարհը Թուրքիայից դուրս եկող երեք գծերն են (դեպի Սաուդյան Արաբիա, Իրաք և Իրան), բայց որպես դիվերսիֆիկացիա, նրանք նաև փորձելու են կառուցել Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով գիծը:
 
Իրանին նույնպես պետք է ԵՄ-ի հետ գիծ ունենալ, սակայն ցանկալի է, որ դա Թուրքիայից կախված չլինի, քանի որ նրանք ամեն դեպքում միշտ լինելու են մրցակից: Հետևաբար ԹՐԻՊՊ-ն իրենց համար ընդունելի կլինի միայն, եթե այն չխափանի Հայաստանի հետ կապը և չընթարձակվի դեպի Կենտրոնական Ասիա:
 
Իսրայելին պետք է մեկուսացնել Իրանը հյուսիսից: Դրա համար իրենք ամեն ինչ անելու են, որ Ադրբեջանն ավելի ու ավելի ուժեղանա: ԹՐԻՊՊ-ը կվերցնեն, հետո կհանձնեն Ադրբեջանը, հետն էլ ողջ Հայաստանը․․․ կհանձնեն, եթե կարողանան: Ցեղասպանության ճանաչման տապալված օպերացիան ընդամենը փորձ էր Թուրքերին դրդել թույլ տալ Ալիևին մտնել Սյունիք մինչև նոյեմբեր: Աստված գիտի, թե նոյեմբերից հետո ինչ ա լինելու Իսրայելի վիճակը:
 
Փաշինյանի «հմուտ» արտաքին քաղաքական աճպարարության շնորհիվ նա բոլորին ինչ-որ բան է պարտք, ընդ որում շատ անգամ դա նույն բանն է, ու բոլորը սկսում են այդ բանը ուզել... Մեր հաշվին պարտք անելով՝ սրանք ութ տարի պադավատով ֆռացին, իրանց սպիտակ մարդ զգացին, հիմա վճարելու ժամն ա գալիս: Թարսի պես վայելողն իրենք էին, իսկ վճարողը ամեն դեպքում՝ մենք: