Փրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվել
Հուլիսի 21-ին՝ ժամը 07։37-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Կարմիր Սար» կոչվող հատվածում՝ օտարերկրացի զբոսաշրջիկին անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից օպերատիվ խումբ և մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները հայտնաբերել են նրան, ցույց տվել համապատասխան օգնություն և ուղեկցել Գավառ։