Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ Հայրապետյան
Հասարակություն

Իրավական կամայականությունը՝ որպես ինքնադատաստանի ինստիտուցիոնալացման նախադրյալ. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

2026 թվականի հուլիսի 13-ին ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը հրապարակային, ինչպես նաև գրավոր հարցումով դիմել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին՝ նշելով, որ արդեն գրեթե մեկ շաբաթ է, ինչ քննչական գործողությունների շրջանակում կապարակնքվել (պլոմբվել) է «Օլիմպավան» մարզասպորտային համալիրը, ինչի հետևանքով բազմաթիվ մարզիկներ, այդ թվում՝ անչափահաս երեխաներ, զրկված են մարզումներն ու մարզական գործընթացը բնականոն շարունակելու հնարավորությունից։

Զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ նշված գործողություններն իրականացվել են ենթադրյալ տնտեսական հանցագործության հատկանիշների առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Միաժամանակ, հանրության համար անհասկանալի է, թե ինչ իրավական և փաստական անհրաժեշտությամբ է կապարակնքվել ամբողջ մարզահամալիրը, եթե վարույթի նպատակներին հասնելու համար հնարավոր էր կիրառել ավելի համաչափ միջոցներ՝ սահմանափակվելով միայն վարչական մասնաշենքի կամ ֆինանսատնտեսական գործունեությանն առնչվող աշխատասենյակների կապարակնքմամբ (պլոմբմամբ)՝ չխաթարելով մարզահամալիրի հիմնական գործունեությունը։

Քրեական դատավարության ընթացքում կիրառվող միջոցները պետք է համապատասխանեն համաչափության սկզբունքին, իսկ անձանց իրավունքների և օրինական շահերի սահմանափակումը պետք է լինի անհրաժեշտ և նվազագույն՝ քրեական վարույթի նպատակներին հասնելու համար։ Տվյալ դեպքում ողջ մարզահամալիրի գործունեության դադարեցումը հանգեցրել է հարյուրավոր մարզիկների, այդ թվում՝ երեխաների մարզումների ընդհատմանը, ինչը շոշափում է նաև հանրային շահը։

Հարցմամբ խնդրվել էր պարզաբանել. Ի՞նչ իրավական և փաստական հիմքերով է ամբողջությամբ կապարակնքվել (պլոմբվել) «Օլիմպավան» մարզասպորտային համալիրը։ Ի՞նչ հիմնավորումներով է գնահատվել, որ ամբողջ մարզահամալիրի գործունեության դադարեցումն անհրաժեշտ և համաչափ միջոց է եղել քրեական վարույթի նպատակներին հասնելու համար։

Ինչո՞ւ հնարավոր չի եղել կիրառել ավելի մեղմ և համաչափ միջոց՝ սահմանափակելով միայն այն տարածքների հասանելիությունը, որոնք անմիջականորեն առնչվում են քննության առարկային։ Ե՞րբ է նախատեսվում վերացնել կիրառված սահմանափակումները և վերականգնել մարզահամալիրի բնականոն գործունեությունը։ Հաշվի առնելով խնդրի հանրային կարևորությունը՝ ակնկալվել էր սպառիչ, հիմնավորված և հրապարակային պարզաբանում։ Սակայն զավեշտալին այն է, որ պարոն Պողոսյանն այդպես էլ չբարեհաճեց պատասխանել հրապարակային հարցմանը։

Փոխարենը, հուլիսի 21-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության ՀԿԳ քննիչ Սարգիս Առաքելյանի՝ 17.07.2026 թ. թիվ 09/09/283051-2026 գրությունը, որով Էդգար Հովհաննիսյանը տեղեկացվել է, որ իր հարցումը թողնվել է առանց քննության՝ հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 5-րդ մասին։ Ըստ գրության՝ միջնորդությունը թողնվում է առանց քննության, եթե այն ներկայացրել է միջնորդություն հարուցելու իրավունք չունեցող անձը, օրենքով նախատեսված դեպքերում ներկայացվել է ոչ ժամանակին կամ ստորագրված չէ։ Միաժամանակ նշվել է, որ, «Աստծուն փառք», թիվ 83128326 քրեական վարույթով Էդգար Հովհաննիսյանը չունի որևէ դատավարական կարգավիճակ, հետևաբար չունի նաև միջնորդություն հարուցելու իրավունք։ Սակայն ստացված պատասխանը, ըստ էության, արձանագրում է, որ քննիչը չի տարբերում ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների, ինչպես նաև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի հիման վրա ներկայացված տեղեկատվություն ստանալու հարցումը քրեական դատավարական միջնորդությունից։ Այս հանգամանքը լուրջ կասկածներ է առաջացնում քննության օբյեկտիվության և իրավական գնահատականների նկատմամբ։ Միաժամանակ այն ակնհայտորեն վկայում է, որ «Օլիմպավան» մարզահամալիրի փակման հետևանքով շարունակում են տուժել հարյուրավոր մարզիկներ և մարզահամալիր հաճախող երեխաներ։

Համոզված ենք, որ, ըստ էության, արդեն իսկ քաղաքականացված իրավապահ համակարգը վտանգավոր նախադրյալներ է ստեղծում Հայաստանում ինքնադատաստանի ինստիտուտի զարգացման համար, քանի որ առօրյա կյանքում հասարակ քաղաքացիների իրավունքները ևս մնում են անպաշտպան։ Հ.Գ. Եթե պետական մարմնի ծառայողները չեն կարողանում տարբերել տեղեկատվություն ստանալու հարցումը դատավարական միջնորդությունից, ապա վտանգված է ոչ միայն իրավակիրառ պրակտիկան, այլև իրավագիտության նկատմամբ վստահությունը։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն