ԱՄՆ-ի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին
Միացյալ Նահանգները սկսել է Իրանում ռազմական թիրախների դեմ նոր հարվածների շարք։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը այս մասին հայտարարել է սոցիալական ցանցերում։
«Հարվածները նպատակ ունեին էլ ավելի թուլացնել Իրանի կարողությունը՝ սպառնալու Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացությանը», - ասվում է հայտարարության մեջ։
Իրանական լրատվամիջոցները ավելի ուշ հաղորդել են Բուշեհրում, Թեհրանում, Չաբահայում, Կանորակում, Քերմանշահում, Թավրիզում և Մահշահրում տեղի ունեցած պայթյունների մասին։
Որևէ տեղեկություն չկա այն մասին, թե որ թիրախներն են խոցվել, ինչպես նաև զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։