Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայում ու նաև խոտերի մեջԲրազիլական զինվшծ տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և շուրջ երեք ժամ պատանդ պահել 13 երեխայիԹրամփի և Պուտինի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվելԻշխանությունը փորձում է ոչնչացնել Ծառուկյանի բիզնեսը, բայց փլուզում է տնտեսության ճյուղեր՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց օրվա հացի․ Արման ԱբովյանՀանգստյան օրերին սպասվում է առանձ տեղումների եղանակ ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել. «Հրապարակ»Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել. «Հրապարակ»Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»Սրբազանի գործը մտել է փակուղի. «Հրապարակ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ»ՄՔԴ-ի դեմ ցանկացած քայլ հարված է զանգվածային հանցագործությունների զոհերին․ դատարանի նախագահՀրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇարունակում ենք ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ․ դեսպանՎրաստանում ապօրինի միգրանտների դեմ ստուգումների արդյունքում 64 մարդ է ձերբակալվելԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպինՎերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումըԹրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ հաջող զրույց է ունեցելՄիասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջՈւկրաինայի հարձակումը իրանական նավի վրա սպառնում է Կասպից ծովի անվտանգությանը․ ՓեզեշքիանՔոչարյանը կարևորել է ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության պաշտպանությունըՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է թվային տեխնոլոգիաների դերը կայուն զարգացման և տնտեսական աճի գործումԱլ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակՔննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկություններըՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցությամբ հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձըՊապոյանը կարևորել է քաղաքաշինության ոլորտում ներդրումների ներգրավումը, բնակարանների հասանելիությունըՊեսկովը Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ լինել եվրոպական երկրներ մեկնելուցԹբիլիսիից Ստեփանծմինդա ճանապարհի տևողությունը կկրճատվի․ նախագիծը հասել է կարևոր փուլինՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է«Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ ՀակոբյանՀայկական վերամշակված արտադրանքը կարտահանվի Օմանի շուկա«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելԲելառուսի ԱԳՆ է կանչվել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարըAZAL-ը ժամանակավորապես փոխել է Մոսկվա չվերթների ժամանակացույցըՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականը«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել էԵվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցըՈւկրաինայի ԶՈւ-ն Դոնեցկում հարվածել է Կարմիր խաչի բեռնատարին և մարդասիրական օգնության պահեստինՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըԹուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացելԿԳՄՍ նախարարը կարևորել է Հայաստանի և Բրիտանական խորհրդի միջև ձևավորված երկարամյա գործակցությունըԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենքՔննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներըԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»
Տնտեսություն

Յուրաքանչյուր ապօրինի անտառահատում պետք է ստանա խիստ իրավական գնահատական․ ՆԳ նախարար

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։

Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը։ 2026 թվականի առաջին կիսամյակում վարչության կողմից գրանցվել է հանցագործության 174 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 17,6 տոկոսով։ Նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները, միաժամանակ աճել են մարդու դեմ ուղղված, ինչպես նաև համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակությունները։ Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններն ամբողջությամբ բացահայտվել են։

Ընդհանուր պատկերում աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք հիմնականում պայմանավորված են Պարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։

Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հանցագործության 237 դեպք, որից բացահայտվել է 182-ը․ բացահայտման արդյունավետությունը՝ 76,8 տոկոս։ Հրազենի գործադրմամբ հանցագործության դեպքեր չեն արձանագրվել։

Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնում գրանցված հանցագործության դեպքերը առաջին կիսամյակի արդյունքներով նվազել են։ Արձանագրված 149 հանցագործության դեպքից բացահայտվել է 117-ը։ Բացահայտման արդյունավետությունը՝ 78,5 տոկոս։ Նվազել են սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները։

Հանցավորության մակարդակի նվազում է արձանագրվել նաև Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի սպասարկվող տարածքում։ Գրանցվել է հանցագործության 140 դեպք, բացահայտվել՝ 99-ը։ Բացահայտման արդյունավետությունը նվազել է՝ կազմելով 70,7 տոկոս։ Նվազել սեփականության, ինչպես նաև պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։

Հաշվետու ժամանակահատվածում Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնում գրանցվել է հանցագործության 118 դեպք, որից բացահայտվել է 91-ը․ Ինչպես նախորդ երկու տարիներին՝ բացահայտման արդյունավետության ցուցանիշն աճել է․ առաջին կիսամյակի արդյունքներով բացահայտումներն աճել է 11 տոկոսով։ Նվազել են սեփականության, տնտեսական գործունեության, ինչպես նաև պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։ Աճել՝ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները։

Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ծառայողները բացահայտել են 59 հանցագործության դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է։ Տարբեր վարչական իրավախախտումներով կազմել՝ 27986 արձանագրություն՝ նախորդ տարվա համեմատ 392-ով ավելի։ Նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները, դրանց հետևանքով զոհերի և մարմնական վնասվածք ստացածների ցուցանիշները։

Ամփոփելով ներկայացված արդյունքները՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Տավուշի մարզի ստորաբաժանումներին կատարված աշխատանքի համար։ Միաժամանակ նախարարը նշել է, որ մի շարք ուղղություններով դեռևս անհրաժեշտ է բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը և ապահովել առավել չափելի ցուցանիշներ։

Հաշվի առնելով, որ Տավուշը Հայաստանի ամենամեծ անտառածածկ մարզերից է՝ նախարարն առանձնահատուկ խիստ հանձնարարականներ է տվել ապօրինի անտառահատումների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ։ Հանձնարարվել է առավել սերտ համագործակցել բնապահպանական ոլորտի պատասխանատու կառույցների, այդ թվում՝ Էկոպարեկային ծառայության հետ՝ գործադրելով բոլոր անհրաժեշտ միջոցները ապօրինի անտառահատումների դեպքերը բացառելու համար։

Զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում հանձնարարվել է ակտիվացնել ինչպես դրանց հայտնաբերմանն ու առգրավմանն ուղղված օպերատիվ աշխատանքը, այնպես էլ բնակչության շրջանում իրականացվող բացատրական և կանխարգելիչ միջոցառումները՝ խրախուսելով ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումը։

Առանձին անդրադարձ է կատարվել անչափահասների մասնակցությամբ և նրանց նկատմամբ կատարվող հանցագործություններին։ Նախարարը հանձնարարել է յուրաքանչյուր նման դեպքի նկատմամբ ցուցաբերել անհետաձգելի և համակողմանի արձագանք՝ ապահովելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների համակարգված աշխատանքը։

Սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր հաղորդում պետք է արժանանա անհապաղ և մասնագիտական արձագանքի՝ ապահովելով դեպքի բոլոր հանգամանքների լիարժեք բացահայտումն ու տուժողների իրավունքների պատշաճ պաշտպանությունը։

Գողությունների բացահայտման ուղղությամբ հանձնարարվել է ակտիվացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքը, բարձրացնել բացահայտման արդյունավետությունը և առավել նպատակային օգտագործել առկա գործիքակազմն ու տեղեկատվական հնարավորությունները։

Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կանխարգելման և դրանց արձագանքման մասով տրվել են հստակ հանձնարարականներ՝ ուժեղացնելու ռիսկերի վաղ գնահատումը, ապահովելու տուժողների պաշտպանությունը և խորացնելու համապատասխան մարմինների հետ համագործակցությունը։

Պարեկային ծառայությանը հանձնարարվել է շարունակել ակտիվ համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ ճանապարհային երթևեկության կազմակերպման, վտանգավոր հատվածների հայտնաբերման, ճանապարհային նշանների և գծանշումների բարելավման, ինչպես նաև երթևեկության անվտանգության բարձրացման ուղղություններով։ Վարչական ակտերի կազմման և դրանց բողոքարկման գործընթացների վերաբերյալ նախարարը կարևորել է յուրաքանչյուր որոշման իրավական հիմնավորվածությունն ու փաստական ճշգրտությունը։

Հանձնարարվել է Ոստիկանության տարբեր ծառայությունների ներգրավմամբ պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ՝ հատկապես բակային տարածքներում, գյուղական և սահմանամերձ բնակավայրերում, ինչպես նաև զբոսաշրջային ակտիվություն ունեցող հատվածներում։ Այդ աշխատանքները պետք է լինեն թիրախային, կանխարգելիչ և ուղղված հանրային կարգի ու անվտանգության ապահովմանը։

Նախարարը կարևորել է նաև անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը՝ ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարելով մշտապես ուշադրության կենտրոնում պահել ծառայողների կարգապահությունը, մասնագիտական պատրաստվածությունը, աշխատանքային մթնոլորտը և ծառայության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ առաջիկա ժամանակահատվածում ակնկալվում են առավել հասցեական, համակարգված և չափելի արդյունքներ՝ հատկապես հանցագործությունների կանխարգելման և բացահայտման, հանրային անվտանգության ապահովման ու բնակչության հետ արդյունավետ աշխատանքի ուղղություններով։վ