Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն արդեն ունի 18 զոհ և 500 վիրավոր
Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը գերազանցել է 500-ը:
Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։
Սա գերազանցում է Պենտագոնի պաշտոնական տվյալները, որի համաձայն վիրավորվել է 482 զինծառայող։
Նախորդ օրը Պենտագոնի մամուլի քարտուղար Շոն Փարնելը հայտնել էր, որ վերջին երկու շաբաթների ընթացքում Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է մոտ 100 ամերիկացի զինծառայող՝ տարբեր աստիճանի ծանրության։
Ընդհանուր առմամբ զոհվել է 18 ամերիկացի զինծառայող։