Իրազեկում․ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան և Նոր Հաճըն համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
Հուլիսի 23-ին` ժամը 11։00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքում, Աղավնաձոր, Մարմարիկ, Մեղրաձոր, Արտավազ, Փյունիկ, Հանքավան բնակավայրերում, Չարենցավան համայնքի Կարենիս բնակավայրում, ինչպես նաև Նոր Հաճըն համայնքի Նոր Հաճըն քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ:
ՆԳՆ փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ: