Հայաստանում մեկնարկում է ամենահնամյա «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը. կներկայացվեն 20 երկրի թատրոններ
Սեպտեմբերի 25-ին հանդիսավորությամբ կմեկնարկի Հայաստանում գործող ամենահնամյա «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը, որին կմասնակցեն ավելի քան 20 թատրոն՝ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուզբեկստանից, Իրանից, Սերբիայից, Մոսկվայից։
Փառատոնն անց է կացվելու Լոռու մարզի երկու քաղաքում։
«Թատերական Լոռի»-ին հիմնադրվել է 1979 թվականին և երկար ճանապարհ է անցել, ենթարկվելով փոփոխությունների։ Սկիզբ առնելով որպես տարածաշրջանային փառատոն, այն սկզբում վերածվել է մարզային, ապա հանրապետականի, իսկ 2012 թվականից վերածվել է միջազգայինի, որի ծրագրով հանդես են եկել թատերախմբեր Իրանից, Եգիպտոսից, Ճապոնիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Բելոռուսից ու Ռուսաստանի դաշնության տարբեր քաղաքներից։
2012 թվականից փառատոնի շրջանակում անց է կացվում «Ռուսական թատրոնի օրեր» ծրագիրը, որին մասնակցել են ռուսական թատրոններ Երևանից, Ռուսաստանի դաշնությունից՝ Մոսկվա, Վլադիկավկազ, Վոլգոգրադ, Մոսկվա, Չելյաբինսկ, Մագնիտոգորսկ, Թբիլիսի քաղաքներից, Բելոռուսից, Ֆրանսիայից և այլն։ Փառատոնի ծրագրով Հանդես կգան Երևանի Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի, Կամերային, Ստանիսլավսկու անվան ռուսական, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան, Երևանի Մնջախաղի, «Մալյան», «Կայարան», Վանաձորի Աբելյանի անվան, «Մետրո» թատրոնները, նորաստեղծ «Հայ և ռուս արդի դրամայի», Հրազդանի և Գյումրու, Վանաձորի տիկնիկային և այլ թատրոններ։
Փառատոնն այս տարի նվիրվում է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական թատրոնի