Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. Պեսկով
Ռուսաստանը անպայման բարձր մակարդակով կմասնակցի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։«Ամեն դեպքում, Ռուսաստանի մասնակցությունը գագաթնաժողովին կլինի «արդյունավետ և նախաձեռնողական», -հայտարարել է Կրեմլի խոսնակը։
G20 գագաթնաժողովընախատեսվում է անցկացնել դեկտեմբերին Մայամիում։