Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
Ուկրաինան շարունակում է հարվածել Ռուսաստանում գտնվող նավթավերամշակման գործարաններին ու պահեստներինԱՄՆ-ն B-1 ռմբակոծիչով հարված է հասցրել ԻրանինՄԻՊ-ն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամասԻրանը հայտնել է Իրաքի հետ սահմանային անցակետում ԱՄՆ-ի կողմից հարվածի մասին. կան զոհեր և վիրավորներԵրեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև
Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor.am
Անչափահասի հնարավոր սեռական շահագործման գործով NEWSPRESS-ի բացահայտումից հետո ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
Ստամբուլում nւժեղ փnթորկի պատճառով ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»«Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին ՄարտունիումԹրամփն Իրանի հետ պատերազմն ընդհարում է անվանելՈրքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»ՀՀ նախագահի ինստիտուտը վերածվեց ներկայացուցչական կառույցի. «Ժողովուրդ»Արմավիր քաղաքի կահույքի արտադրամասի տանիքում հրդեհ է բռնկվել«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. ՍուրենյանցԵրբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»ՍԴ-ի «ապտակը» Անահիտ Մանասյանին կամ ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. «Ժողովուրդ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Նարեկն իմ ուսանողն էր. Տիգրան Աբրահամյանը՝ զինվորի մահվան մասին
Զինծառայողի մահվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ
Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինի
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնություններըԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-իՄթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արելՌուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջևԻրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական և հզոր պատասխանի․ ԱրաղչիԻնքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLurՄեդալներ՝ Վրաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարիցՏարածաշրջանում, որտեղ մենք չենք կարողանա նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի․ ՂալիբաֆWildberries-ը սկսել է առաջին վճարումները կատարել վաճառողներին պահեստի վրա հարձակումից հետոԿասեցվել են Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներըՔրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՀարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումներըԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունըՌուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. ՊեսկովԶելենսկին ամերիկացիների հետ քննարկել է պատերազմի դադարեցման հարցերը. ԼրագրողՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինՄոսկվայի մարզից ավելի քան 33 հազար միգրանտ է արտաքսվելՌուսաստանը ռեկորդային ծավալի նավթ է մատակարարում Հնդկաստանին. BloombergՄի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ Խաչիկ Գալստյանի ուղերձըԿոնգոյում և Ուգանդայում Էբոլայից մահացել է ավելի քան 1000 հոգիԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելուցՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերին«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրա
Մամուլ

«Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տղաների զոհվելուց վեց, չորս, թե երեք տարի անց էլ զրույցները սկսվում են հուզմունքով։ Ասելիքը շատ է, բայց զրուցակիցներիս կոկորդը սեղմվում է, երբ հարցեր եմ տալիս որդիների մանկությունից։ Այս անգամ ճանապարհները մեզ կրկին Արցախ «տարան», իսկ ավելի կոնկրետ՝ Հադրութի շրջանի Տող գյուղ։ Այնտեղ է ծնվել Ժորան։ «Ուրախ ու աշխույժ երեխա էր տղաս, անսահման բարի։ Գյուղում իրեն բոլորը շատ էին սիրում։ Սիրում էր իրենից ավագների հետ շփվել։ Երբ հայրիկը հարցնում էր, թե ինչու է մեծերի հետ շփվում, արձագանքում էր՝ պա՛պ, որ իրենցից լավ բաներ սովորեմ»,«Փաստի» հետ զրույցում ասում է Ժորայի մայրիկը՝ տիկին Մանանը։

Նշում է՝ որդին շատ ընկերասեր էր։ «Ընկերական մեծ շրջապատ ուներ՝ սկսած դպրոցական տարիներից։ Դպրոցում գերազանցիկ էր։ Տանը գիրք բացարձակ չէր բացում, բայց դպրոցում ինչ հարց տալիս էին, նա անմիջապես պատասխանում էր դրանց։ Բոլորն էին ասում՝ շատ խելացի և ընդունակ է։ Իրեն այնքան շատ էին սիրում։ Հայրիկը հաշվապահ էր, Ժորաս էլ միշտ ասում էր. «Պապա՛, պետք է լավ սովորեմ, որ ֆինանսների բաժին ընդունվեմ»։ Ցանկանում էր կրթությունն այդ ուղղությամբ շարունակել։ Որոշել էր, որ բանակից վերադառնալուց հետո անպայման կսովորի համալսարանում, բայց չեկավ... Տասը տարեկանից Ժորս օրագիր էր պահում։ Դա իր պապիկից եկած սովորություն էր։ Բանակում էլ իր այդ սովորությունը պահեց։ Իրեն մի անգամ հարցրեցի՝ Ժո՛ր, օրագրիդ մեջ գրառումներ անո՞ւմ ես։ Դրական պատասխան տվեց։ Պատերազմի ժամանակ նույնպես այդ օրագրում գրառումներ է արել։ Բայց ո՛չ ինքը եկավ, ո՛չ էլ իր օրագիրը մեզ հասավ»։

2019 թվականի հուլիսի 1-ին Ժորան մեկնում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Մարտակերտում։ «Շատ լավ էր տրամադրված բանակի, ծառայության նկատմամբ։ Սիրով ծառայում էր, գնդացրորդ էր։ Ծառայության հիմնական մասն արդեն անցել էր, երբ սկսվեց պատերազմը։ Այնտեղ էլ բոլորն իրեն շատ են սիրել, ասում էին՝ լավ զինվոր է։ Այդ ամիսներին մեզ մի անգամ նեղություն չի տվել, երբեք գումար կամ որևէ այլ բան չի խնդրել։ Իր մոտ սեպտեմբերի 6-ին ենք գնացել։ Արդեն համավարակի շրջանն էր։ Զանգեցի իրեն՝ Ժո՛ր, պետք է գամ քեզ տեսնելու։ Ինձ ասաց. «Մա՛մ, թույլ չեն տա՝ հանդիպենք»։ Բայց մենք ամեն դեպքում գնացինք իր մոտ։ Ամուսինս խնդրեց հրամանատարին, որ գոնե երկու ժամով թույլ տա հանդիպել Ժորիս։ Տղաս շատ էր սիրում «Սնիկերս» և «Չուպաչուպս»։ Ինձ ասաց. «Մա՛մ, դրանցից շատ կբերես հետդ»։ Չեմ մոռանում՝ բոլոր զինվորներին կոնֆետները բաժանեցի, իրեն էլ հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք։ Ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է։ Մի քանի օրից զանգեց, որ պատերազմ է սկսվել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Մինչև իր զոհվելը՝ հոկտեմբերի 30-ը, խոսել է մեզ հետ։ Քույրիկի ծննդյան օրը զանգահարեց, շնորհավորեց։ Այդ ժամանակ Հրազդանում էինք ապրում։ Ինձ միշտ ասում էր՝ ամեն ինչ լավ է։ Երբ իրեն հարցնում էի, ինչի՞ կարիք ունեն, ուտելիք կա՞, արձագանքում էր. «Ամենակարևորը՝ ծխախոտ ունենք»։ Նաև ասում էր, որ ավագները իրենց շատ են օգնում, չեն թողնում առաջնագծում շատ լինել, իրենք էլ նրանց են փոխարինում, որ չհոգնեն»։ Եվ այդպես մեկը մյուսին օգնելով, մեկը մյուսի մասին հոգ տանելով՝ տղաները պաշտպանում էին Արցախը։

«Մինչև պատերազմի վերջին օրը ամուսինս Արցախում է եղել։ Հիմա հաճախակի է ասում, որ իր հետ խոսելիս էլ Ժորը երբեք չի բողոքել, չի խնդրել որևէ բան։ Հակառակը՝ միշտ հորդորել է, որ հայրիկը հանկարծ իր մոտ չգնա։ Քույրիկի հետ մի զրույցի ժամանակ խոսել էին նաև գերի ընկնելու հավանականության մասին։ Քրոջն ասել էր. «Մոտս ինչ պետք է, ունեմ, եթե հասկանամ, որ ելք չկա, դա անպայման գործի կդնեմ»։ Ծնող ես, երբեմն մտածում ես՝ թող գերի ընկներ, բայց տուն գար, հետո ինքդ քեզ սաստում ես՝ չէ, իմ տղան նախընտրեց մինչև վերջ կռվելը»։

Պատերազմի թեժ օրերին Ժորան եղել է Մարտակերտի, Մատաղիսի դիրքերում։ «Հոկտեմբերի 23-ին իրենց գումարտակի տղաներին տեղափոխում են «Մարտունի-2» ու վստահում Մոնթեի ազատագրած Ուլ յանասարի բարձունքների պաշտպանությունը»։ Յոթ օր տղաները թշնամու հետ անհավասար մարտեր են մղում, բայց դիրքն այդպես էլ չեն զիջում։ Հոկտեմբերի 30-ին հրթիռահրետանային և ավիահարվածներից իր 17 զինակից ընկերների հետ անմահանում է նաև Ժորան։

Հոկտեմբերի 30-ի առավոտյան ժամը 11ին է եղել Ժորայի հետ վերջին զրույցը։ «Շատ ուրախ զրուցել է բոլորի հետ։ Առաջինը զանգել էր հայրիկին, ասել, որ լավ է։ Հետո արդեն քույրիկների և վերջում ինձ հետ է խոսել»։ Ժամեր անց Ժորան զոհվում է։ «Այդ օրը սիրտս մի տեսակ ճմլվեց։ Աղջիկս ասաց. «Մա՛մ, արի եկեղեցի գնանք»։ Չէի ցանկանում որևէ տեղ գնալ, բայց աղջկաս չմերժեցի։ Եկեղեցում սկսեցի մոմերը վառել, չէին վառվում։ Հետո առհասարակ հանգան, մտածեցի՝ սա նշա՞ն էր Ժորիցս։ Վերադարձանք տուն։ Մեզ իր զոհվելու բոթը հայտնեցին։ Անմիջապես ամուսնուս զանգեցինք, նա դեռ Ղարաբաղում էր, մեզ ասաց, որ նման բան չկա, հանգիստ լինենք, բայց արդեն գիտեր, թե ինչ է տեղի ունեցել։ Ուղղակի ինչպե՞ս մեզ նման լուր հայտներ, քանի դեռ մեր տղային իր աչքով չէր տեսել։ Նոյեմբերի 7-ին եկավ տուն ու ասաց, որ Ժորը չկա։ Այնքան էր մնացել Ստեփանակերտում, մինչև տղաների մարմիններն այդ տեղանքից դուրս էին բերել»։

Տիկին Մանանն ասում է՝ անցնող տարիների ընթացքում իրենք այլ ծնողների հետ պայքարել են պատերազմի մասին ճշմարտությունն իմանալու համար։ «Այն ծնողներից ենք, որոնք պայքարի առաջնագծում են եղել, հարցեր ունենք, ուզում ենք իմանալ, թե ինչ եղավ մեր երեխաների հետ։ Մեզանից կախված ամեն հնարավորն արել ենք, երբեմն կողքից ասում են՝ արդեն բավ է, բայց ոչ, հերիք չէ։ Մինչ ի մահ այս պայքարը մեզ հետ տանելու ենք»։

Ապրելու ուժի մասին։ «Հիմա Անիիս ու Մերիիս համար պետք է ապրեմ։ Մեկ-մեկ ասում եմ՝ ինչի՞ համար եմ ապրում, սա անտանելի, աննկարագրելի ցավ է։ Նայում եմ աղջիկներիս աչքերին, այնտեղ ուրախություն չկա։ Իրենց միշտ ասում եմ՝ դուք պետք է ապրեք, սա իմ ցավն է։ Բայց, իհարկե, առաջվա ուրախությունը, անհոգությունը երբեք չի վերադառնա, չէ՞ որ սա նաև նրանց ցավն է։ Շատ կապված քույր ու եղբայր են եղել։ Մի օր լսեցի, թե ինչպես աղջիկս ասաց՝ ո՞ւր ես, Ժորիկ, հարցեր կան, որոնք դու պետք է լուծես»։

Հ. Գ. - Ժորա Սահակյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ի մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում