Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Ինչու՞ չի կարելի երբեք նույն հարթության մեջ դնել «Արևմտյան Ադրբեջան» զավթnղական ծրագիրը Արցախի հայերի վերադարձի իրավունքի հետ. ադրբեջանագետ

Ինչու՞ չի կարելի երբեք կիրառել «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը և ինչու չի կարելի երբեք նույն հարթության մեջ դնել «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը Արցախի հայերի վերադարձի իրավունքի հետ: Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Գիտեք, որ ես համառորեն խոսում, գրում ու պայքարում եմ ադրբեջանական սխալ տերմինների կիրառության դեմ, միևնույն ժամանակ կոչ եմ անում Ադրբեջանից եկող սպառնալիքներին տալ շատ ուղիղ քաղաքական գնահատական։ Եթե մեր երկրի տարածքը արդեն չորս տարի է պատմության մեջ գոյություն չունեցող տերմինով են որակում, դա հռչակում են «ազգային նոր նպատակ», դրա վրա հսկայական գումար ու ռեսուրս են դնում, դա մտցնում են կրթական համակարգ, նշանակում է՝ դա վաղուց դարձել է մեր ազգային անվտանգության խնդիրը, պարզապես մենք դեռևս նման գնահատական չենք տվել դրան։

Ինչևէ, նախընտրական փուլում մի քանի անգամ տեսել էի, որ «Միասնության թևեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանն ասել էր, որ ադրբեջանցիների համար միջազգային իրավունքի հարթակներում թեման փակված է, չկա նման իրավունք, խոսքը Հայաստանի Հանրապետության տարածք որևէ «վերադարձի» մասին է։ Սա գրավել էր իմ ուշադրությունը։ Վերջերս մի հետազոտության ժամանակ դիմել էի նախկին ՄԻՊ-ին՝ խնդրելով ասել, թե ինչի հիման վրա է այդ պնդումն արվել։ Թաթոյանի՝ ինձ տրամադրված նյութերի հիման վրա պարզվեց, որ այսօր չկա միջազգային այնպիսի մի ատյան, որտեղ ադրբեջանցիները կարողանան բարձրացնել իրենց իբր «վերադարձի» իրավունքի հարցը։ Այս խնդիրը ուղղակիորեն կապված է ժամանակային սահմանափակումների հետ, որի արձանագրումն ու պատասխանը լավագույնս արտացոլված են երկու ամենահեղինակավոր միջազգային դատական ատյանների կողմից։

Այսպես՝ ՄԻԵԴ-ի՝ «Սամադովն ընդդեմ Հայաստանի» գործով դատարանն անընդունելի էր ճանաչել Քարվաճառում բնակվող ադրբեջանցի դիմումատուի պահանջն ընդդեմ Հայաստանի։ Դատարանն արձանագրել էր, որ Հայաստանն անդամակցել է ՄԻԵԴ-ին 2002 թվականին, մինչդեռ դիմումատուն գանգատը ներկայացրել էր 2008 թվականին՝ այդպես էլ չհիմնավորելով, թե ինչու է սպասել ենթադրյալ խախտման պահից ավելի քան 15 տարի, իսկ Հայաստանի անդամակցումից՝ վեց տարի, և նոր միայն ներկայացրել գանգատը։ Այս ժամկետները դատարանը համարել էր չափից դուրս երկար՝ իրավունքի պաշտպանության համար դիմելու տեսանկյունից։ Հատկանշական է, որ այս որոշումը կայացվել է պալատի կազմով և 2021 թվականին։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նույն՝ 2021 թվականին ներկայացրած միջպետական գանգատում բարձրացրել է 1990-ականներին Արցախից և Հայաստանից հեռացած ադրբեջանցիների սեփականության իրավունքի պաշտպանության հարցը։ Սակայն ՄԻԵԴ-ը «Սամադովի» գործով կայացրած որոշմամբ նախանշել է Ադրբեջանի այդ պահանջների ճակատագիրը. դրանք անընդունելի են ճանաչվելու՝ ուշ ներկայացված լինելու հիմքով։

Առավել կարևոր է Արդարադատության միջազգային դատարանի 12.11.2024 թվականի վճիռը, որով դատարանն արձանագրել է, որ չունի իրավազորություն քննելու Ադրբեջանի ներկայացրած պահանջները, որոնք վերաբերում են 1993-ից 1996 թվականն ընկած ժամանակահատվածին՝ այդ թվում ադրբեջանցիների ենթադրյալ տեղահանումների վերաբերյալ պահանջները։

Այսպիսով, ակնհայտ է, որ որևէ ատյանում որևէ ադրբեջանցի ներկայումս չի կարող բարձրացնել սեփականության կամ վերադարձի իրավունքի հետ կապված հարցեր։ Ցանկացած նման փորձ ձախողվելու է՝ հաշվի առնելով միջազգային երկու հեղինակավոր դատարանների դիրքորոշումները։

Ի տարբերություն ադրբեջանցիների, արցախահայերը շարունակում են ունենալ նման պահանջ ներկայացնելու իրավունք, որը ամրագրվել է միջազգային դատարաններով։ Այս թեմային կանդրադառնամ առանձին գրառումով։ Իսկ այս գրառման իմաստն այն է, որ երբ առաջնորդվում ես փաստերով և պրոֆեսիոնալ մոտեցմամբ, հասկանում ես, որ բոլոր խաղաքարտերը կան այս թեման հստակ որպես զավթողականություն որակելու համար, սա որևէ աղերս չունի «ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» հետ։ Իսկ այս զավթողական ծրագիրը Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հետ համեմատության մեջ դնողը ուղիղ փաստաբանություն է անում Ադրբեջանի օգտին՝ «նորմալ դարձնելով» ադրբեջանական զավթողականությունը»,- գրել է Հայրապետյանը: