Մոսկվայում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Ռազմական ինքնաթիռ է կործանվել Մոսկվայի մարզում։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Զվենիգորոդի մոտ գտնվող Լուցինո գյուղի մոտակայքում գտնվող դաշտում։
Ենթադրաբար, դա եղել է Սու-57 կործանիչ, որը կատարում էր ուսումնական թռիչք։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ անձնակազմը փրկվել է և զոհեր չկան։
Զվենիգորոդի մոտ կա ռազմական ավիաբազա, հաղորդում է Mediazona-ն։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել տեղեկատվությունը։