Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ Հայրապետյան
Հասարակություն

2026-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունների համաձայն՝ 2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք, որից 11-ը պաշտոնապես համարվել են զինվորական ծառայության հետ կապված, իսկ 19-ը՝ չկապված։ Այս մասին հայտնում են ՀՔԱՎ–ից։

«2026 թվականի հուլիսի 21-ին ՀՀ զինված ուժերում արձանագրվեց զինծառայողի մահվան հերթական դեպքը, որի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ վարույթի շրջանակում ձերբակալվել են վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտ և շարքային զինծառայող, ում նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Հիշեցնենք, որ դեռևս 2019 թվականին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանն ու ՀՀ քննչական կոմիտեին, պարզելու, թե ինչ հանգամանքներ են ընկած դասակարգումների հիմքում։

Ըստ ՀՀ զինվորական դատախազության կողմից Կազմակերպությանը տրամադրված տեղեկատվության՝ զինծառայողների մահվան դեպքերը զինվորական ծառայության հետ կապված կամ չկապված դասակարգելիս «…հաշվի են առնվում իրադրությունը, դեպքի կոնկրետ հանգամանքները եւ մահվան պատճառի առնչությունը ծառայողական պարտականությունների կատարման հետ»։

ՀՀ քննչական կոմիտեի կողմից Կազմակերպությանը տրամադրված տեղեկության համաձայն՝ «…յուրաքանչյուր դեպքով վարույթն իրակացնող քննիչի կողմից դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ ուսումնասիրության և քննության արդյունքում հաստատված փաստական տվյալների հիման վրա է միայն հետևություն արվում՝ մահվան դեպքի զինծառայության հետ կապված լինելու կամ չլինելու համգամանքը»։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ զինված ուժերում մահացության դեպքերը պետք է դասակարգել միայն ըստ երկու մեծ ենթախմբերի. մարտական՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով և ոչ մարտական՝ մյուս բոլոր պայմաններում մահվան դեպքերի: Անկախ այն հանգամանքից, թե զինծառայողը զինվորական ծառայության վայրում է մահացել, թե ոչ՝ դեպքը պետք է դիտարկվի որպես զինված ուժերի կորուստ, քանի որ յուրաքանչյուր զինծառայողի մահվան փաստը պետք է դիտարկել մարդու իրավունքների պաշտպանության՝ պետության պարտավորության տեսանկյունից:

Այսպիսով, զինված ուժերում մահվան դեպքերը Կազմակերպության կողմից գնահատվում են ըստ զինվորական ծառայության իրականացման մեջ հաշվառված լինելու հանգամանքի:

2026 թվականին զինծռայողների մահացության բոլոր դեպքերը ոչ մարտական պայմաններում են։ Ավելին, վերջին մոտ երկուսուկես տարվա (2 տարի և 5 ամիսների) ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքեր ՀՀ զինված ուժերում չեն արձանագրվել․ վերջինը 2024 թվականի փետրվարին տեղի ունեցած դեպքն էր, երբ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացան Երկրապահ կամավորական միության չորս անդամներ։ Չնայած 2024 թ. փետրվարից ի վեր հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքեր չեն արձանագրվել, սակայն Զինված ուժերում զինծառայողների մահացության դեպքերը 2018-2015 թթ ընթացքում ավելացել է 2010-2017 թթ համեմատ։

2026 թվականին ոչ մարտական պայմաններում 30 զինծառայողների մահացության դեպքերի ավելի քան մեկ երրորդ մասը (մոտ 37 %-ը) ինքնասպանության և սպնության հետևանքով դեպքերն են։ Ընդ որում, ինքնասպանության 8 դեպքերից 6-ը և սպանության 3 դեպքերից 2-ը զինվորական ծառայության հետ կապված դեպքերն են:

Վերլուծելով զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանության վիճակը ՀՀ զինված ուժերում, անդրադառնանք 2010 թվականից մինչև 2025 թվականը ՀՀ զինված ուժերում (մինչև 2023 թվականը նաև ԱՀ պաշտպանության բանակում) զինծառայողների մահացության դեպքերին ու դրանց պատճառներին՝ ներկայացնելով դրանք ըստ երկու ժամակահատվածի՝ մինչև 2018 թվականի «Թավշյա» հեղափոխությունը (2010-2017 թթ.) և դրանից հետո (2018-2025 թթ.) ընկած 8 տարիների ընթացքում։

Նշենք, որ ներկայացվող տվյալներում ներառված չեն 2016, 2022, 2023 թվականներին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական և մարտական գործողությունների հետևանքով մահացության դեպքերը։

Այսպես, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունների համաձայն 2010-2017 թթ ընթացքում ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահացել է 462 զինծառայող, ընդ որում մահացության 163 դեպքերը (35%) հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, իսկ 299-ը (65 %)՝ ոչ մարտական պայմաններում։

2018-2025 թթ ընթացքում արձանագրվել է զինծառայողների մահացության դեպքերի 511 դեպք, որից84-ը (16 %) մարտական պայմաններում, իսկ 427-ը (84 %)՝ ոչ մարտական:

Ինչպես կարելի է տեսնել տվյալներից, 2018-2025 թթ ընթացքում 2010-2017 թթ․ ժամանակահատվածի համեմատ մահացության դեպքերի թիվն ավելացել է շուրջ 11 տոկոսով, ընդ որում նույն՝ 2018-2025 թթ․ ընթացքում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահացության դեպքերի թիվն ավելացել է 45 տոկոսով (49 մահվան դեպքով)։

Սա վկայում է այն մասին, որ զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանության ոլորտում պահպանվում են համակարգային խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ, արդյունավետ կանխարգելիչ և վերահսկողական միջոցառումների իրականացում։

Ինչ վերաբերում է ինքնասպանության և սպանության հետևանքով մահացության դեպքերին, ապա նշենք, որ 2010-2017 թվականներին արձանագրվել է նշված պատճառներով 131 զինծառայողի մահացության դեպք, որը կազմում է ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահացության դեպքերի թվի 45 տոկոսը։

Իսկ 2018-2025 թթ․ ընթացքում ինքնասպանության և սպանության հետևանքով արձանագրվել է զինծառայողների մահացության 120 դեպք, որը կազմում է ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահացության թվի 28 տոկոսը։

Չնայած ինքնասպանության և սպանության հետևանքով մահացության դեպքերի թիվը 2018-2025 թվականների ընթացքում 2010-2017 թվականների համեմատ նվազել է 11-ով, սակայն նման պատճառներով զինծառայողների մահացության դեպքերը առկայությունն արդեն իսկ վկայում է պետության կողմից զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանության ոչ բավարար մակարդակի մասին։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանության վիճակը ՀՀ զինված ուժերում՝ հրապարակելով զեկույցներ ու տեղեկանքներ, մշակելով օրենսդրության և պրակտիկայի փոփոխության վերաբերյալ առաջարկություններ ուղղված պաշտպանական գերատեչությանը և քննչական մարմիններին։

Այժմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատրաստում է 2026 թվականի առաջին կիսամյակում զինծառայողների մահացության դեպքերի վերաբերյալ մանրամասները, որոնք կամփոփվեն զեկույցում և շուտով կհրապարակվեն։

ԶՈւ մահացության դեպքեր 2010-2017 թթ

Ընդհանուր՝ 462

Մարտական՝ 163

Ոչ մարտական՝ 299