Վաշինգտոնում հիդրօդանավ է վթարի ենթարկվել. կան վիրավորներ
Kenmore Air-ի հիդրօդանավը վթարի է ենթարկվել Սուսիա կղզու մոտ՝ Վաշինգտոն նահանգում, ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքում։
Այս մասին հայտնել է Fox News-ի տեղական մասնաճյուղը։
Միջադեպի հետևանքով վիրավորվել է չորս մարդ։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 10 ուղևոր և օդաչուն։ Բոլորը փրկվել են, և ոչ ոք չի զոհվել։ Չորս մարդ տեղափոխվել է Օրկաս կղզու և Բելինգհեմի հիվանդանոցներ. նրանց վնասվածքների բնույթը չի բացահայտվել։