ԱՄՆ-ի կողմից Իրանի Ահվազ քաղաքում իրականացված հարվածների հետևանքով չորս մարդ է զոհվել. կան վիրավորներ
Իրանի Ահվազ քաղաքի ծայրամասում՝ Խուզեստան նահանգի արևմտյան մասում, ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, ևս հինգը՝ վիրավորվել։
Այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։
Վիրավորների վիճակի մասին տեղեկություններ չեն հրապարակվել։
Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր Իրանում թիրախների վրա գիշերը հասցված ևս մեկ հարվածի մասին։ Վերջին հարձակումից առաջ Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանպուրը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կողմից վերսկսված հարձակումներից հետո զոհվել է 55 մարդ։