Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Մամուլ

Զարուհի Բաթոյանի հայտարարագրերը՝ 2018-ից հետո․ դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոն դրամի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ինչպես է փոխվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկին սոցապ նախարար Զարուհի Բաթոյանի ունեցվածքը 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Հատկանշական է, որ Զարուհի Բաթոյանը ներկայացված կլինի նաև նոր խորհրդարանում։

2018 թվականից ի վեր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկին նախարար Զարուհի Բաթոյանի հայտարարագրած դրամական միջոցները սկզբնական շուրջ 500 հազար դրամից և 335 եվրոյից աճել են՝ հասնելով ավելի քան 13,1 միլիոն դրամի։

Զարուհի Բաթոյանի շուրջ ծավալված սկանդալներն ու աղմկահարույց պատմությունները

Զարուհի Բաթոյանի պաշտոնավարման ընթացքում մի շարք աղմկահարույց պատմություններ են հայտնվել մամուլի և իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Դրանցից առաջինը վերաբերում էր 2018 թվականի տարեկան հայտարարագրում եկամուտները չհայտարարագրելուն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժ կիրառեց նախարարի նկատմամբ և տուգանեց 200 000 դրամով՝ անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու համար։ Նախարարությունը պարզաբանել էր, որ դա տեխնիկական խոտան էր, քանի որ համակարգը թույլ էր տվել չլրացնել այդ դաշտը, սակայն Հանձնաժողովը վերահաստատեց բոլոր դաշտերի պարտադիր լինելը և տուգանքի վճարումից հետո տրամադրեց 7 աշխատանքային օր՝ 7 515 233 ՀՀ դրամի չափով եկամուտը հայտարարագրում լրացնելու համար։

Մյուս խոշոր սկանդալը կապված էր կադրային քաղաքականության և հնարավոր հովանավորչության հետ։ «Ժողովուրդ» օրաթերթը դեռևս 2019-ին գրել էր, որ «Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով առաջնորդվելը պրոբլեմ է առաջացնում»։ Այսպիսի հայտարարությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ոչ մեկ անգամ։ Սակայն, պարզվում է, նրա այս խոսքերն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այնքան էլ լավ կամ ուղիղ չի ընկալել։ Նախարար Բաթոյանը նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ, ինչպես նաև աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար էր նշանակել Ստեփան Մաչյանին, որը նրա քրոջ ամուսնու եղբայրն է՝ տեգրը։ Բացի այդ, նա տարբեր պաշտոններում նշանակել էր իր կողմից նախկինում ղեկավարած «Հույսի կամուրջ» ՀԿ-ի ներկայացուցիչներին։ Հետագայում Ստեփան Մաչյանը տեղափոխվել էր «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ, ապա նշանակվել Երևանի փոխքաղաքապետ, սակայն հայտնվել էր կոռուպցիոն սկանդալի կիզակետում։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով, որն առաջացրել է ծանր հետևանքներ,՝ Սոցապ նախարարությունում տուն-ինտերնատի տարեցներին և անապահով անձանց բնակարաններով ապահովելու գնման գործընթացում թույլ տրված չարաշահումների համար։

Մեկ այլ աղմկահարույց պատմություն էր օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ երեխաների որդեգրման դեպքերի բացահայտումը ԱԱԾ-ի կողմից։ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նշել էր, որ Զարուհի Բաթոյանն աջակցել է իրենց՝ համակարգային կոռուպցիոն երևույթների բացահայտման գործում, մինչդեռ մամուլում շրջանառվում էին լուրեր երեխաներից մեկին իտալացի մրցավար Պիերլուիջի Կոլինայի կողմից որդեգրելու մասին։ Բաթոյանը պարզաբանել էր, որ ձերբակալվածների թվում նախարարության աշխատակիցներ չկան, և խնդիրը համակարգային է, որը պահանջում է ծնողների իրազեկման բարձրացում։

Մամուլում նաև պարբերաբար մեջբերվել են նրա հանրային հայտարարություններն ու մտքերը, ինչպիսիք են՝ «Քաղաքականություն. երբ մարում է փողոցում բոլորի աչքի առաջ համբուրվելու վերջին հույսը» ձևակերպումը։

Գույքի, եկամուտների և ֆինանսական միջոցների փոփոխությունը պաշտոն ստանալուց հետո

Զարուհի Բաթոյանը 2018-2019 թվականներին զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի, իսկ 2019-2020 թվականներին՝ նախարարի պաշտոնը։ 2021 թվականի հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։

2018 թվական

2018 թվականին նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելիս Բաթոյանը հայտարարագրել էր 945 հազար դրամի ֆինանսական միջոց՝ 500 հազար դրամ և 335 եվրո, և 887 հազար դրամ աշխատավարձ։ Երեք ամիս անց ներկայացված տարեկան հայտարարագրում նրա միջոցներն ավելացել էին 3 միլիոն 460 հազար դրամով՝ դառնալով 4 միլիոն 404 հազար դրամ, իսկ եկամուտների բացթողնված դաշտում տուգանքից հետո լրացվել էր 7 միլիոն 515 հազար 233 դրամ։

2019 թվական

2019 թվականի սկզբին նախարարն ունեցել է 500 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 8 միլիոն 533 հազար դրամ, 335 եվրո և 500 ԱՄՆ դոլար։ Նրա տարեկան եկամուտը գերազանցել է 20 միլիոն դրամը, որից 17 միլիոն 967 հազար 770 դրամը աշխատավարձն էր, 320 հազար դրամը՝ քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացված եկամուտը, 540 հազար դրամը՝ կենսաթոշակը, իսկ շուրջ 1 միլիոն 253 հազար դրամը՝ նվիրատվություն կամ օգնություն։

2021 թվական

2021 թվականի տարեկան հայտարարագրում Զարուհի Բաթոյանը նշել է 2014 թվականին ձեռք բերված մեկ բնակարան՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Տարեսկզբին նրա բանկային հաշիվներում եղել է 500 դոլար, 335 եվրո, 578 հազար 900 դրամ, որը տարեվերջին աճել է մինչև 1 միլիոն 518 հազար 550 դրամ, և 4 միլիոն 750 հազար դրամ, որը տարեվերջին նվազել է մինչև 3 միլիոն 192 հազար 500 դրամ։ Ընդհանուր եկամուտը կազմել է 4 միլիոն 188 հազար 285 դրամ, որից 3 միլիոն 186 հազար 840 դրամը ԱԺ աշխատավարձն էր, 883 հազար 200 դրամը՝ կենսաթոշակը, իսկ մնացածը՝ այլ եկամուտներ և պայմանագրային վճարներ։ Գույքի վարձակալության համար նա ծախսել էր 965 հազար դրամ։

2022 թվական

2022 թվականի ընթացքում բնակարանի սեփականությունը պահպանվել է։ Բանկային հաշիվներում առկա 1 միլիոն 518 հազար 550 դրամը տարեվերջին նվազել է մինչև 19 հազար 233 դրամ, իսկ մյուս հաշվի 3 միլիոն 192 հազար 500 դրամն աճել է՝ հասնելով 10 միլիոն 404 հազար 444 դրամի։ 500 դոլարը և 335 եվրոն մնացել են անփոփոխ։ Տարեկան եկամուտը կազմել է 8 միլիոն 605 հազար 831 դրամ, որից 7 միլիոն 872 հազար դրամը ԱԺ աշխատավարձն էր, 483 հազար 800 դրամը՝ կենսաթոշակը, իսկ մնացածը՝ բանկային տոկոսներ և այլ եկամուտներ։

2023 թվական

2023 թվականին Բաթոյանը շարունակել է տիրապետել նույն բնակարանին։ Բանկային հաշվի 10 միլիոն 404 հազար 444 դրամը տարեվերջին դարձել է 12 միլիոն 36 հազար 537 դրամ։ Ընդհանուր եկամուտը կազմել է 11 միլիոն 327 հազար 539 դրամ, որից 10 միլիոն 107 հազար 843 դրամը ԱԺ աշխատավարձն էր, 587 հազար 936 դրամը՝ կենսաթոշակը, 559 հազար դրամը՝ «Արդշինբանկ»-ից ստացված եկամուտը, իսկ 72 հազար 760 դրամը՝ միջազգային ֆորումից ստացված վճարը։

2024 թվական

2024 թվականին պատգամավորի դրամական միջոցները դրամային հիմնական հաշվում 12 միլիոն 36 հազար 537 դրամից աճել են մինչև 15 միլիոն 435 հազար դրամ, իսկ եվրոյով հաշիվը 335-ից նվազել է 301-ի։ Տարեկան եկամուտը կազմել է 11 միլիոն 566 հազար 643 դրամ, որից 10 միլիոն 192 հազար 344 դրամը՝ ԱԺ աշխատավարձ, 564 հազար 480 դրամը՝ կենսաթոշակ, իսկ մնացածը՝ այլ եկամուտներ։ Բաթոյանը հայտարարագրել է 2 միլիոն 500 հազար դրամի ծախս՝ բնակարանի վերանորոգման համար։ Նրա հետ բնակվող Աղավնիկ Ալթունյանը 2022 թվականից ձեռք է բերել 50 տոկոս մասնակցություն «ԶԱՐՏՊՐԻՆՏ» ընկերությունում։

2025 թվական

2025 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Զարուհի Բաթոյանը շարունակում է միանձնյա տիրապետել Քանաքեռ-Զեյթունի իր բնակարանին։ Տարվա ընթացքում նրա բանկային միջոցները նվազել են. արտարժութային հաշիվները դարձել են 0, իսկ դրամային հիմնական հաշիվը 15 միլիոն 435 հազար դրամից դարձել է 13 միլիոն 145 հազար 293 դրամ։ Տարեկան ընդհանուր եկամուտը կազմել է 14 միլիոն 92 հազար 222 դրամ, որից 12 միլիոն 855 հազար 525 դրամը ԱԺ աշխատավարձն է, 601 հազար 735 դրամը՝ «Արդշինբանկ»-ի եկամուտը, 564 հազար 480 դրամը՝ կենսաթոշակը, իսկ 70 հազար 482 դրամը՝ Միասնական սոցիալական ծառայությունից ստացված այլ եկամուտը։ Տարվա ընթացքում պատգամավորը կատարել է 8 միլիոն դրամի այլ միանվագ ծախս։ Նա հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Հաշմանդամություն և ներառական զարգացում» կազմակերպության անդամ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: