Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Հայաստանի բյուջեն թալանված է. հրաժարական տվեք, պարոն նախագահ

Բաց նամակ Սերժ Սարգսյանին

-Հրաժարական տվեք պարոն նախագահ, իմ խորհուրդն է ձեզ, հրաժարական տվեք, – մենք վաղու՜ց ենք համոզվել, որ երկիր ղեկավարելը ձեր խելքի բանը չի, այլապես մինչև ձեր նախագահական ժամկետի ավարտը Հայաստանը կդառնա անմարդաբնակ մի տարածք․ Ազատե՛ք մեզ ձեր ներկայությունից, ձեր մաֆիոզ շրջապատից․ ժողովուրդը մեղք է․ խաբելով երկիր չեն ղեկավարում…

-Ձեր խոստացած «Ապահով Հայաստան» -ը փուչիկի պես հoդս ցնդեց. ժողովուրդը հայտնվեց ծայրահեղ անապահով Հայաստանում, ձեր նախագահման տարիներն ապացուցեցին, որ ձեր ուժերից վեր է երկիրը կառավարելը, տնտեսությունը զարգացնելը, երկրում կարգ ու կանոն հաստատելը․կոռուպցիայի դեմնառնելը․․ ձախողել եք և՛ ներքին և՛ արտաքին քաղաքականությունում, իսկ որ բանակին չեք զինել ու պետության բյուջեն թալանված է, սա արդեն անհերքելի փաստ է․․․ դուք իմանալով, որ Ալիևը միլիարդների հզոր զենք է գնում, թքած եք ունեցել, որ Հայաստանը չունի այդ զինատեսակները, մտածել եք, թող զինվորները 80-ականների զենքով կռվեն, ի՞նչ է եղել որ, դե ձեր երեխաները չեն զոհվողները, որ սրտներդ ցավի․ այս էլ քանի՜ տարի նողքալի սովորություն էք դարձրել բավարարվել սահմանին զոհվող տղաների ծնողներին ցավակցելով ու մեդալներ բաժանելով․․․այսօր, երբ ի լուր աշխարհի, որպես հայ զինվորի խիզախությունն ապացուցող փաստ, ՏՎ- ներով բարձրաձայնվում է, որ մեր զինվորը 80-ականների զենքով է հաղթել, չեք մտածու՞մ, որ սա ձեր ամոթանքն է ու գոնե պետական գաղտնիք պետք է լիներ նման ինֆորմացիայի արտահոսքը Ալիևի ականջին հասցնելը, դա նույնպես դավաճանություն է պետական մակարդակով․ Ալիևին այս ինֆորմացիան փոխանցելը շա՜տ էր հարկավոր, նոր ու ավելի հզոր հարձակումների համար․․․

Հետո, դուք զոհված զինվորների ծնողներին, կամ հենց այս պահին սահմանը պահող զինվորների ծնողներին պատրա՞ստ եք պատասխան տալու, որ իրենց որդիները կռվել են, զոհվել և այսօր էլ կրկին 80-ականների զենքով պետք է դուրս գան Ադրբեջանական հզոր զինտեխնիկայի դեմ, ու իրենց կյանքի գնով պահեն ու պաշպան սահմաններն ու ոչ միայն Ղարաբաղի, այդ թվում հենց Հայաստանի․․․դուք պատրա՞ստ եք պատասխան տալու, այս անգամ մեդալներ բաժանելը ձեզ չեն փրկի…

Մի բան ինձ հանելուկ մնաց. այսքան միլիարդների հասնող վարկերն ինչի՞ վրա են ծախսվել, ու՞մ գրպաններն են հոսել, երբ գնալով կյանքը Հայաստանում ուղղակի անտանելի է դառնում․ ժողովուրդը մի կերպ ատամ-ատամի սեղմելով է ապրում ու գոյատևում, բայց որ բանակն է անտեսված եղել ու անտերության մատնված, դա ծայրագույն հանցագործություն է… Ո՞վ է պատասխան տալու…

Պատերազմը մի բան ապացուցեց, որ Հայաստանի բյուջեն թալանված է, այն ծառայել է լոկ իշխանությունների ու իրենց շրջապատի բարեկեցության, խրախճանքների, թալանածները օֆշորներում կուտակելու համար․․․ ու այն միլիոնավոր վարկերը, որ տարբեր պետություններից ու միջազգային կառույցներից եկել է Հայաստան, իբր ինչ-որ ծրագրերի ուղղված՝ թալանված է, իրենց գրպաններն է հոսել այդ գումարները․․․

Պարոն Սերժ Սարգսյան մեր երկրին այնպիսի նախագահ է պետք, որ տեր կանգնի մեր երկրի ամեն մի թփին ու քարին, այնպիսի նախագահ, որ ազգովի սիրենք ու հպարտանանք մեր նախագահով, ոչ թե գողերի, մարդասպանների ու երկիրը թալանողների հովանավորը լինի․ երկիրը հայաթափ անի, ժողովրդին պահի դառն աղքատության մեջ, իսկ ետական բյուջեն ու ստացած վարկերը թալանի իր մաֆյոզ շրջապատով ու անգամ բանակին չզինի արդի զինատեսակներով․․․

Կարծում եմ կունենաք այնքան խոհեմություն ու կամք, որ երկիրը չեք տանի ավելորդ ցնցումների ու ձեր մեջ խիզախություն կգտնեք հրաժարական տալու…

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Գրող-հրապարակախոս

Նյութի սկզբնաղբյուրը` my.mamul.am