Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Քաղաքական պատվերով կառուցված գործերը կարող են որոշ ժամանակ ծառայել իշխանության շահերին, սակայն, ի վերջո, դրանց փաստական և իրավական սնանկությունը բացահայտվում է․ Սուրեն Սուրենյանց

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է, այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների իրավական հիմքերը, լուրջ հարված է իշխանության մեկ տարի շարունակ առաջ մղած պաշտոնական վարկածին։

Փորձագետները մտահոգություն են հայտնել, որ գործը կարող է վկայել հակաահաբեկչական օրենսդրության չարաշահման և հիմնարար իրավունքների սահմանափակման մասին։ Նրանք ուշադրություն են հրավիրել նաև այն փաստին, որ քննությունը ընտրողաբար է հրապարակել գաղտնալսված խոսակցությունների ձայնագրությունները՝ միաժամանակ թույլ չտալով պաշտպանությանը հրապարակել այն հատվածները, որոնք, նրա համոզմամբ, ունեն արդարացնող նշանակություն։ Այս հանգամանքը լրջագույն հարցեր է առաջացնում ոչ միայն նախաքննության անաչառության, այլև ամբողջ դատավարության արդարության վերաբերյալ։

Դժվար չէ հիշել, թե ընդամենը մեկ տարի առաջ ինչպիսի քարոզչական արշավ էր կազմակերպել իշխանությունը՝ այս գործը ներկայացնելով որպես «դարի ահաբեկչության» բացահայտում։ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում հրապարակավ շնորհակալություն էր հայտնում իրավապահ մարմիններին, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի անունից դատապարտող հայտարարություն էր տարածում «ահաբեկչական խմբի» վերաբերյալ՝ այն դեպքում, երբ դատարանը դեռևս չէր սկսել գործի քննությունը։ Փաստորեն, քաղաքական իշխանությունն արդեն իսկ հրապարակել էր իր «դատավճիռը»։

Այսօր, սակայն, միջազգային փորձագիտական մակարդակով կասկածի տակ է դրվում ոչ միայն մեղադրանքի հիմնավորվածությունը, այլև իշխանության և իրավապահ մարմինների անաչառությունը։ ՄԱԿ-ի գնահատականների ենթատեքստում ակնհայտորեն հնչում է մտահոգություն, որ քրեական հետապնդումը կարող էր պայմանավորված լինել քաղաքական շարժառիթներով և օգտագործվել ընդդիմության նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով։

Խորհրդանշական է, որ հենց այսօր նույն գործով արձանագրվեց հերթական վիճահարույց որոշումը։ Դատավոր Ֆարխոյանը մերժեց փոխել ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը՝ անտեսելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի իրավական դիրքորոշումը, ըստ որի՝ պատգամավորի կարգավիճակը ենթադրում է նրա անհապաղ ազատ արձակում, եթե Ազգային ժողովը համապատասխան համաձայնություն չի տվել անձեռնմխելիության սահմանափակման համար։

Սակայն այս գործի շուրջ ՄԱԿ-ի փորձագետների եզրակացությունն ունի շատ ավելի խորքային նշանակություն։ Այն բացահայտում է մի համակարգային խնդիր. եթե միջազգային հեղինակավոր փորձագետները կասկածի տակ են դնում իշխանության ամենաաղմկահարույց քրեական գործերից մեկի փաստական և իրավական հիմքերը, ապա նույն հարցերը վաղ թե ուշ ծագելու են նաև քաղաքական ենթատեքստ ունեցող մյուս գործերի վերաբերյալ։ Հիմքեր կան ենթադրելու, որ այսօր անազատության մեջ գտնվող բազմաթիվ քաղաքական գործիչների նկատմամբ հարուցված գործերը նույնպես ժամանակի ընթացքում չեն դիմանալու իրավական և միջազգային մասնագիտական քննությանը։

Ավտորիտար համակարգերում արդարադատությունը դադարում է ծառայել օրենքին և սկսում է ծառայել իշխանությանը։ Այդ պայմաններում մեղադրանքները հաճախ կառուցվում են ոչ թե անվիճելի ապացույցների, այլ քաղաքական նպատակահարմարության հիման վրա, իսկ դատարաններն ու իրավապահ մարմինները վերածվում են իշխանության կամքը սպասարկող գործիքների։

Ժամանակը, որպես կանոն, ամենաուժեղ քննիչն է։ Քաղաքական պատվերով կառուցված գործերը կարող են որոշ ժամանակ ծառայել իշխանության շահերին, սակայն, ի վերջո, դրանց փաստական և իրավական սնանկությունը բացահայտվում է։ ՄԱԿ-ի փորձագետների այս գնահատականը հենց այդ գործընթացի հերթական կարևոր վկայությունն է»,-գրել է նա։