Հայաստանը վերածվել է մի մեծ կոնցլագերի՝ համակենտրոնացման ճամբարի․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Հայաստանում տեղի ունեցող գործընթացները խոսումեն մի բանի մասին․ Հայաստանը վերածվել է մի մեծ կոնցլագերի՝ համակենտրոնացման ճամբարի։ Այս մասին այսօր ՔԿ վարչության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Իշխող ուժը նպատակ ունի ընդդիմադիր հայացքներ ունեցող գրեթե բոլորին պահի վախի, ահաբեկչության մեջ, ճնշում գործադրի, ազատությունից զրկի։ Այս առումով Հայաստանում տիրում է տոտալ վախի մթնոլորտ»,- ասաց Դանիելյանը։