Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան
«Ամեն օր պարզվում է, որ այս գործը մեքենայություն է և ունի միայն քաղաքական դրդապատճառ, այն արդեն իշխանություններն էլ չեն թաքցնում»,- ՊԵԿ քննչական վարչության դիմաց ասաց ԲՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։
Նա նկատեց, որ քաղաքական գործընթացներին զուգահեռ գնում են ճնշումներ այն մարդկանց, կազմակերպությունների վրա, ովքեր այս կամ այն կերպ կապ ունեն Գագիկ Ծառուկյանի հետ։
«Մենք ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում, այն մարդկանց նկատմամբ, ովքեր այս կամ այն կերպ համաձայն չեն իշխանությունների հետ»,-հայտարարեց Աբովյանը և, նկատելով որ քարոզչության ընթացքում Ծառուկյանը մշտապես համերաշխության և միասնության կոչ էր արել, շարունակեց. «Էն ինչ էր արել Գագիկ Ծառուկյանը, որ այսօր իր նկատմամբ կատարվողը քաղաքական հետապնդում բոնորշումից այլ կերպ չենք կարող որակել»։
Նրա խոսքով երկրում բացրաձակապես չի աշխատում Սահմանադրությունը և օրենքը՝ հավելելով որ ԲՀԿ-ի գործն արդար է և այն, ինչ կատարվում է Գագիկ Ծառուկյանի հետ, այլևս կարող է կատարվել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հետ, եթե իշխանություններին ինչ-որ բան դուրս չգա․
Արման Աբովյանը հայտարարեց, որ օրվա խնդիրը միայն Գագիկ Ծառուկյանը չէ, այլ բոլորը և պետք է օր առաջ Հայաստանը դուրս բերել այս իրավիճակից։