Ֆրանսիայի հարավ-արևմուտքում բռնկված հրդեհը դարձել է վերջին 50 տարվա ընթացքում ամենաավերիչը
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում 14,000 հեկտար տարածք ընդգրկած անտառային հրդեհը դարձել է երկրի ամենաավերիչը վերջին 50 տարիների ընթացքում։
Այս մասին հայտնել է Le Figaro թերթը։
Ըստ թերթի՝ հրդեհը գերազանցել է Ժիրոնդ նահանգի Լանդիրա համայնքում 2022 թվականի հրդեհին, որը ոչնչացրել էր ավելի քան 12,500 հեկտար անտառ։ Ներկայիս հրդեհն այժմ ընդգրկում է նաև Փարիզ քաղաքից մեծ տարածք։
Ավելի վաղ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ Ժիրոնդ նահանգի հրդեհը քամու ուղղության փոփոխության պատճառով շարժվում է դեպի Բորդո։ Նրա խոսքով՝ աղետի գոտուց արդեն տարհանվել է մոտավորապես 110,000 մարդ: