Հութիները խոստացել են պատասխանել Սաուդյան Արաբիայի հարվածներին
Եմենի հյուսիսը կառավարող շիական ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը խոստացել է արձագանքել Սաուդյան Արաբիայի կողմից Կարմիր ծովի Հոդեյդա նահանգի վրա հասցված ավիահարվածներին:
Ավելի վաղ տեղական ինքնակառավարման մարմնի աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ Սաուդյան Արաբիաան առնվազն հինգ հարված է հասցրել Եմենի արևմտյան մասում գտնվող Հոդեյդա քաղաքի տարբեր վայրերին։
«Մենք հայտարարում ենք, որ վերջին հանցագործությունները անպատասխան չեն մնա։ Մեր ժողովրդի, նրա ղեկավարության և զինված ուժերի կողմից սահմանված զսպման սկզբունքը հստակ է և անսասան», - ասվում է «Անսար Ալլահ» քաղաքական բյուրոյի հայտարարության մեջ, որը մեջբերել է «Ալ Մասիրա» հեռուստաընկերությունը։