Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
«12 ժամում ուկրաինական 210 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել»․ Ռուսաստանի պաշտպանության նախարարություն
ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում ԶՊՄԿ–ն է
«Հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքների վերաբերյալ տվյալներ ենք ստացել». իրավապաշտպան
Անկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվեն
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը թանկարժեք ժամացույց է նվիրել ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանին
Հութիները խոստացել են պատասխանել Սաուդյան Արաբիայի հարվածներին Կեսօրին Երևանում կգրանցվի +38 աստիճան շոգ«Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց«Խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ»․ ՀԿՎԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառների մասինՖրանսիայի հարավ-արևմուտքում բռնկված հրդեհը դարձել է վերջին 50 տարվա ընթացքում ամենաավերիչըԻշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»Իռլանդիայում 20-ամյա կինն ու 40-ամյա տղամարդը նախապատրաստել էին պայթյուն իրենց իսկ մեքենայովԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»63-ամյա անձի մոտ թմրանյութ են հայտնաբերելՔպական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները». «Փաստ»Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 5546-իԱնհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Ֆրանսիայի դեսպանատանը 12 մարդ վարակվել է. նախարարությունը բացահայտեց, որ 7-ի մոտ հայտնաբերվել է Salmonella spp. «Ժողովուրդ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվենՁկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը վթարային անջատման մասիn «նավսյակի» տեղեկացնում. «Փաստ»ԱՄՆ-ն Օմանի ծոցում խոցել է տանկեր, որի հետևանքով զոհվել է երկու մարդ«Կիրակին Տիրոջ օրն է»․ եկեղեցիներում մատուցվող Պատարագների ժամերը Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ապրե’ք, ապրե’ք». Ծառուկյանին 13 ժամ հարցաքննելուց հետո ՔԿ-ից տեղափոխեցին ՔԿՀ (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեցԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Քաղաքականություն

Անկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվեն

Ադրբեջանին անկլավները՝ Տիգրանաշենը, Սոֆուլուն, Բարխուդարլուն, ինչպես նաև ճանապարհները փոխանցելով՝ Հայաստանը կորցնում է ռազմավարական կապը Սյունիքի մարզի հետ, նաև անվտանգային լուրջ խնդիրներ են առաջանում Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ կապող ճանապարհների համար։ Այս կարծիքին է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։

Ըստ նրա՝ որքան էլ Հայաստանում հայտարարեն, թե շրջանցիկ ճանապարհներ են կառուցելու կամ արդեն իսկ կառուցում են, միևնույն է՝ խնդիրը դրանով չի լուծվում, և հենց Հայաստանի ներսում ականներ են տեղադրվում երկրի անվտանգության տակ։

REGIONSTV-ի հետ զրույցում Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ անկլավների հարցում մեր մոտեցումը մշտապես եղել է հետևյալը. Ադրբեջանը պետք է ներկայացնի կոնկրետ իրավական փաստաթղթեր, որոնք հաստատում են Հայաստանի Հանրապետության տարածքում իր անկլավների գոյությունը։

«Մինչ օրս Ադրբեջանը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, որը կհավաստի Հայաստանի Հանրապետության տարածքում անկլավների առկայությունը։ Հետևաբար, Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ հատված կասկածի տակ դնելն ու Ադրբեջանի հետ քննարկումների մեջ մտնելը, ըստ էության, քրեորեն պատժելի արարք է, քանի որ դա ոտնձգություն է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ»,-պնդեց Մարուքյանը։

Նրա խոսքով՝ քարտեզի վրա ընդամենը պատկերումը, հատկապես տարածքային բարդ խնդիրների համատեքստում, չի կարող հիմք հանդիսանալ իրավական հավակնությունների համար։ Նա կարծում է, որ Խորհրդային Միության քարտեզների վրայի «կտորները» դեռևս չեն նշանակում անկլավների գոյություն Հայաստանի Հանրապետության տարածքում։ «Քարտեզն ընդամենը նկար է, իսկ ցանկացած նկար պետք է ունենա ծանրակշիռ իրավական հիմնավորում։ Ինչո՞ւ է սա տեղի ունենում։ Չկա ոչ մի փաստաթուղթ, որը կհաստատի Հայաստանի Հանրապետության տարածքում անկլավների գոյությունը»,- հայտարարեց նա։

Նա մատնանշեց պարադոքսալ մի իրավիճակ. «Ի սկզբանե Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հետևյալն էր՝ Ադրբեջանից պահանջում էին ներկայացնել անկլավների վերաբերյալ փաստաթղթեր, Ադրբեջանը մինչ օրս դրանք չի ներկայացրել։ Բայց Հայաստանն արդեն սկսել է քննարկել, որ այո՛, անկլավներ կան, պետք է քննարկել ու տեսնել, թե ինչ կարելի է անել։ Հայաստանն արդեն իսկ անհիմն կերպով, ի սկզբանե ընդունել է իր տարածքում ադրբեջանական տարածքների առկայությունը կամ այն, որ ինքը վերահսկում է ադրբեջանական տարածքներ։ Արարատ Միրզոյանն այդ հայտարարությունն արեց Կապանում տեղի ունեցած հավաքի ժամանակ։ Եվ աբսուրդն այն է, որ նույնիսկ դրանից հետո նրանք այդքան ձայն են ստանում ու վերընտրվում»։

Անդրադառնալով այն խնդիրներին, որոնք կարող են առաջանալ Հայաստանի համար այս տարածքների հանձնման դեպքում, ԼՀԿ առաջնորդը նշեց․«Հայաստանը, բնականաբար, կորցնելու է ռազմավարական ճանապարհները, որոնք իրեն կապում են Սյունիքի հետ, իր տարածքը կապում են իր իսկ այլ տարածքների և Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ադրբեջանն այդ տարածքներում խաղաղ բնակեցում չի իրականացնելու, այլ տեղակայելու է ռազմական բազաներ և սպառնալու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այսինքն՝ դա ոչ մի դեպքում խաղաղ նպատակ չի հետապնդելու։ Հայաստանի տրոհման, անդամահատման և մասնատման քաղաքականություն, մի բան, որի մասին ես խոսում եմ արդեն շուրջ երեք տարի։ Մարդիկ լսում են, անտարբեր հետևում, բայց դրանից ոչինչ չի փոխվում»։

Հուլիսի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ անկլավների և էքսկլավների հարցը լուծելու համար դիտարկվում է երկու հնարավոր տարբերակ. կա՛մ տարածքները մնում են այն պետությանը, որին պատկանում են դե յուրե, կա՛մ իրականացվում է դրանց հայելային փոխանակում։ Ըստ Փաշինյանի՝ տարբերկաներից մեկն, ըստ էության, սահմանազատման ընթացքում կողմերի միջև համարժեք տարածքների փոխանակումն է։

Էդմոն Մարուքյանը կարծում է, որ հնարավոր փոխանակման մասին Փաշինյանի հայտարարություններն անհիմն են, քանի որ փոխանակման հարցը քննարկելու համար նախ պետք է հիմնավորվի, որ որևէ տարածք պատկանում է Ադրբեջանին, որից հետո միայն քննարկվի փոխանակման հարցը։

«Առաջին փուլում այն հիմնավորումը, որ տարածքը պատկանում է Ադրբեջանին, որպեսզի հետո քննարկվի փոխանակումը, գոյություն չունի։ Ավելին, ես չեմ հավատում, որ Ադրբեջանը կհամաձայնի փոխանակման, կամ որ Հայաստանի ներկայիս կառավարությունն ի վիճակի է այդպիսի բանակցություններ վարել և հասնել այդ փոխանակմանը։ Իմ կարծիքով՝ Ադրբեջանն կուզի այդ այսպես կոչված տարածքները, որոնք իրենն է համարում. տեղակայել ռազմական կետեր՝ դրանով իսկ խոչընդոտելով Հայաստանի Հանրապետության զարգացմանը։ Այդպես նա խոչընդոտներ կստեղծի ճանապարհներին, այդտեղ կբնակեցվեն ադրբեջանցիներով, Ադրբեջանը կպահանջի այդ տարածքներին կապող ճանապարհներ։ Հայաստանի առջև հազար ու մի խնդիր է ծառանում, և հենց Հայաստանի ներսում, ականներ են Հայաստանի անվտանգության համար»,- հայտարարեց Մարուքյանը։ Նրա համոզմամբ՝ հենց Հայաստանի անվտանգությունը կհայտնվի մշտական ռիսկի տակ։

Մարուքյանը տարակուսանք հայտնեց՝ արդյոք հասարակությունը կընդունի՞ նոր զիջումները, թե՞ ոչ։

Նրա դիտարկմամբ՝ որքան շատ է քննարկվում սահմանագծման և սահմանազատման հարցը, այնքան ավելի է կրճատվում Հայաստանի Հանրապետության տարածքը, ու խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունն ի վիճակի չէ Ադրբեջանի հետ նորմալ սահմանազատման գործընթաց իրականացնել։ «Նա միայն հանձնում է, միայն զիջում է, միայն տարածք է կորցնում։ Եթե Հայաստանը որևէ հարցում հրաժարվի, դա կարող է հանգեցնել պատերազմի, էսկալացիայի, քանի որ Հայաստանում չկա մի կառավարություն, որը կասի «ոչ»։ Ձևավորվել է զիջողների, դավաճանների և Հայաստանի ազգային շահերը ուրացողների մի խումբ։ Բնականաբար, ես այստեղ ոչ մի կոնֆլիկտ չեմ տեսնում, Ադրբեջանը կստանա այն ամենը, ինչ կցանկանա։ Ախորժակն ուտելիս է բացվում, և այն բացվել է, նրանք անդադար շարունակելու են պահանջներ ներկայացնել»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը։

Այսպիսով, Էդմոն Մարուքյանի խոսքերն ընդգծում են Հայաստանի բանակցային ռազմավարության վերանայման օրհասական անհրաժեշտությունը։ Պայմանների պասիվ ընդունումից հրաժարվելն ու ինքնիշխանության և ազգային շահերի պաշտպանության սկզբունքների վրա հիմնված դիրքորոշման ձևավորումն այժմ ավելի քան արդիական է։