ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում Դավիթ Խուդաթյանը հանդիպման մասին վկայող տեսանյութ է տարածել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 24-27-ը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ նախատեսված են մի շարք հանդիպումներ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։