Կամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոն
Հուլիսի 22-ից 26-ը Ռումինիայի Կլուժ քաղաքում տեղի է ունեցել WUKF կարատեի աշխարհի առաջնությունը՝ 48 երկրների 76 ֆեդերացիաների մարզիկների մասնակցությամբ։ Կարատեի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, MMA-ի մարտիկ և Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը հաղթել է առաջնությունում։
Ինչպես հայտնում է Հայաստանի կարատեի միության լրատվական ծառայությունը, կիսաեզրափակիչ փուլում Ունանյանը 3:2 հաշվով հաղթել է Իռլանդիայի ներկայացուցչին, եզրափակչում 7:1 հաշվով առավելության է հասել Մեքսիկայի ներկայացուցչի նկատմամբ։
Այս հաղթանակով Ունանյանն ամրապնդել է այս տարվա իր ցուցանիշը․ նա մասնակցել է կարատեի 3 մրցաշարի և բոլորում էլ հաղթող ճանաչվել.
հունիսի 5 (Հունգարիա) – Շիտորյու վարկածով Եվրոպայի չեմպիոն
հունիսի 20 (Լեհաստան) – WKF վարկածով միջազգային Գրան պրիի հաղթող
հուլիսի 23 (Ռումինիա) – WUKF վարկածով աշխարհի չեմպիոն (երկրորդ տարին անընդմեջ)։