Բողոքի ակցիաներ Թբիլիսիում. կան ձերբակալվածներ
Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ տասը մարդ է ձերբակալվել։
Վրացական «Հաղորդագրության բյուրոյի» տվյալներով՝ այս մասին հայտնել է Ներքին գործերի նախարարությունը։
Տեղեկատվության համաձայն՝ ձերբակալվածները հասարակական վայրում ցուցադրել են վիրավորական պաստառներ, խախտել են հասարակական կարգը և դիմադրել ոստիկանության աշխատակիցների օրինական կարգադրություններին։
Խախտողները ձերբակալվել են Վրաստանի վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 166-րդ հոդվածներով։