Թրամփի և Պուտինի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվելԻշխանությունը փորձում է ոչնչացնել Ծառուկյանի բիզնեսը, բայց փլուզում է տնտեսության ճյուղեր՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց օրվա հացի․ Արման ԱբովյանՀանգստյան օրերին սպասվում է առանձ տեղումների եղանակ ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել. «Հրապարակ»Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել. «Հրապարակ»Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»Սրբազանի գործը մտել է փակուղի. «Հրապարակ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ»ՄՔԴ-ի դեմ ցանկացած քայլ հարված է զանգվածային հանցագործությունների զոհերին․ դատարանի նախագահՀրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇարունակում ենք ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ․ դեսպանՎրաստանում ապօրինի միգրանտների դեմ ստուգումների արդյունքում 64 մարդ է ձերբակալվելԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպինՎերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումըԹրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ հաջող զրույց է ունեցելՄիասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջՈւկրաինայի հարձակումը իրանական նավի վրա սպառնում է Կասպից ծովի անվտանգությանը․ ՓեզեշքիանՔոչարյանը կարևորել է ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության պաշտպանությունըՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է թվային տեխնոլոգիաների դերը կայուն զարգացման և տնտեսական աճի գործումԱլ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակՔննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկություններըՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցությամբ հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձըՊապոյանը կարևորել է քաղաքաշինության ոլորտում ներդրումների ներգրավումը, բնակարանների հասանելիությունըՊեսկովը Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ լինել եվրոպական երկրներ մեկնելուցԹբիլիսիից Ստեփանծմինդա ճանապարհի տևողությունը կկրճատվի․ նախագիծը հասել է կարևոր փուլինՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է«Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ ՀակոբյանՀայկական վերամշակված արտադրանքը կարտահանվի Օմանի շուկա«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելԲելառուսի ԱԳՆ է կանչվել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարըAZAL-ը ժամանակավորապես փոխել է Մոսկվա չվերթների ժամանակացույցըՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականը«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել էԵվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցըՈւկրաինայի ԶՈւ-ն Դոնեցկում հարվածել է Կարմիր խաչի բեռնատարին և մարդասիրական օգնության պահեստինՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըԹուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացելԿԳՄՍ նախարարը կարևորել է Հայաստանի և Բրիտանական խորհրդի միջև ձևավորված երկարամյա գործակցությունըԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենքՔննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներըԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը շնորհավորել է Բելառուսի հակաթմրանյութային ծառայության 30-ամյակըԵԱՏՄ-ն և Իրանը քննարկել են տրանսպորտի և տարանցման ոլորտներում համագործակցության հարցերըԴեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը
Տնտեսություն

Այսօրվանից հայկական կաթնամթերքի համար ռուսական շուկան ամբողջությամբ փակվեց. Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է.

Այսօրվանից՝ հուլիսի 27-ից, հայկական կաթնամթերքի համար ռուսական շուկան ամբողջությամբ փակվեց։ «Ռոսսելխոզնադզորը» պահանջել է դադարեցնել Հայաստանի բոլոր գործարաններից Ռուսաստան արտահանվող կաթնամթերքի անասնաբուժական հավաստագրումը։  

«Այսպիսով՝ խոսքը ոչ թե առանձին խմբաքանակի կամ ընկերության, այլ հայկական կաթնամթերքի համար ռուսական շուկայի համընդհանուր փակման մասին է։

Ռուսական կողմը պնդում է, որ հայտնաբերվել են հումքի ծագման և արտադրանքի հետագծելիության խախտումներ, անասնաբուժական փաստաթղթերի ու լաբորատոր վերահսկողության թերություններ, հիվանդ կենդանիներից ստացված կաթի և երրորդ երկրներից ներկրված հումքի օգտագործման դեպքեր։

Հայաստանի ՍԱՏՄ-ն հակադարձում է, որ ռուսական կողմը դեռ չի ներկայացրել ստուգման վերջնական արդյունքները, իսկ համատեղ ստուգումների ընթացքում նման փաստեր չեն հաստատվել։

Նույնաբնույթ խնդիրներ Ռուսաստանը բարձրացրել էր դեռ 2023 թվականին, երբ հայկական կաթնամթերքի արտահանումն ամբողջությամբ կասեցվեց։ 2024-ին շուկան մասնակիորեն վերաբացվեց հայկական պետական երաշխիքների հիման վրա։

Եթե ռուսական պնդումները հիմնավորված են, նշանակում է՝ երեք տարվա ընթացքում կառավարությունը չի կարողացել ստեղծել հումքի ծագման, արտադրանքի հետագծելիության և լաբորատոր վերահսկողության բավարար համակարգեր։

Եթե դրանք քաղաքական նպատակներով են գործիքավորվում, ապա կառավարությունը նույն երեք տարվա ընթացքում չի ստեղծել ո՛չ այլընտրանքային շուկաներ, ո՛չ իրավական ու փաստաթղթային պաշտպանության գործուն մեխանիզմներ, ո՛չ էլ նման հարվածի հակաճգնաժամային ծրագիր։

Սակայն թվերն ավելի խոսուն են։ 2025 թվականին Հայաստանից կաթնամթերքի, ձվի, մեղրի և հարակից արտադրանքի 20.2 մլն դոլարի ընդհանուր արտահանումից 16 մլն դոլարը՝ գրեթե 79%-ը, բաժին է ընկել Ռուսաստանին։ Միայն պանրի արտահանումը կազմել է 16.4 մլն դոլար, որից 13.5 մլն-ը բաժին է ընկել Ռուսաստանին։ Համեմատության համար՝ ԱՄՆ արտահանվել է 1.8 մլն, իսկ Վրաստան՝ ընդամենը 671 հազար դոլարի պանիր։

Մակրոտնտեսական առումով 16 մլն դոլարը կարող է մեծ թիվ չթվալ։ Բայց իրականում շղթան շատ ավելի երկար է՝ չիրացված պաշարներ, շրջանառու միջոցների պակաս, գյուղացիական տնտեսություններից կաթի մթերման կրճատում, մթերման գնի անկում, վարկերի սպասարկման դժվարություններ և գյուղական եկամուտների նվազում։

Իսկ կարո՞ղ է ԵՄ շուկան արագ փոխարինել ռուսականին։ Կարճաժամկետ հեռանկարում՝ ոչ։

ԵՄ պաշտոնական ցանկում Հայաստանի դիմաց կաթի սյունակում նշված է ոչ թե հայկական ծագման կաթնամթերքի արտահանում թույլատրող «X», այլ «O» նշումը։ Դա նշանակում է, որ Հայաստանը կարող է ԵՄ արտահանել միայն որոշ բաղադրյալ արտադրանք, որում օգտագործված վերամշակված կաթը ծագում է ԵՄ-ից կամ համապատասխան թույլտվություն ունեցող այլ երկրից։ Սա հայկական կաթն ու կաթնամթերքը ԵՄ արտահանելու թույլտվություն չէ։

Հայկական կաթնամթերքի՝ ԵՄ շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ են մնացորդային նյութերի պետական վերահսկման ծրագիր, անասնագլխաքանակի և կաթի հավաքման ամբողջական հետագծելիություն, հավատարմագրված լաբորատորիաներ, ԵՄ համակարգում պաշտոնապես գրանցված արտադրողներ, առողջության վկայականներ, եվրոպական ներմուծողներ, առևտրային պայմանագրեր, համապատասխան փաթեթավորում, սառը շղթա և թանկ լոգիստիկա։

ԵՄ-ի 52 մլն եվրո ընդհանուր աջակցությունը և հայկական արտահանման մի մասի մաքսատուրքերի վերացումը կարևոր են, բայց դրանք չեն չեղարկում այս պահանջները և ռուսական շուկայի փոխարեն գնորդներ չեն ստեղծում։

Ռուսաստանը պատասխանատու է տնտեսական կախվածությունը քաղաքական ճնշման գործիքի վերածելու համար, իսկ Հայաստանի իշխանությունը՝ այդ կախվածությունը տարիներ շարունակ չնվազեցնելու, արտադրողին չպատրաստելու և քաղաքական վերակողմնորոշումը տնտեսական կարողություններով չապահովելու համար»։