Իսրայելը Գազայում uպանել է Համասի ոստիկանության հրամանատարին և Նուբհա հատուկ նշանակության ջոկատի սպային
Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածում սպանել են Համասի ոստիկանության հրամանատարին և «Նուհբա» հատուկ նշանակության ջոկատի աշխատակցին։
Այս մասին հայտարարել է Իսրայելի բանակի մամուլի քարտուղարը։
«Հյուսիսային Գազայի հատվածում ավիահարվածների ժամանակ իսրայելական ուժերը սպանել են Համասի ոստիկանության հրամանատարին և Համասի ռազմական թևի դասակի հրամանատարի տեղակալ Աբդել Նասեր ալ-Մակադմային։ Վերջին ամիսներին նա ահաբեկչական հարձակումներ էր իրականացրել Իսրայելի զինվորների և իսրայելցի քաղաքացիական անձանց դեմ», - ասվում է հայտարարության մեջ։
Իսրայելի բանակի տվյալներով՝ տղամարդիկ սպառնալիք էին ներկայացնում զորքերի համար և սպանվել են ճշգրիտ ավիահարվածների ժամանակ։