Սիրիայի քրդական կոալիցիան պատրաստվում է հայտարարել իր լուծարման և իր ստորաբաժանումները Սիրիայից դուրս բերելու մասին
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական կոալիցիան պատրաստվում է հայտարարել իր լուծարման և իր ստորաբաժանումները դուրս բերելու Սիրիայի այն տարածքներից, որոնք նրանք վերահսկում են ավելի քան մեկ տասնամյակ, հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաընկերությունը՝ հղում անելով Սիրիայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրին։
«Կոալիցիայի բարձրաստիճան պաշտոնյաները, հավանաբար, կհայտարարեն ուժերի լուծարման մասին մամուլի ասուլիսում, որը կլուսաբանեն նաև պետական լրատվամիջոցները», - ասել է աղբյուրը՝ հավելելով, որ միջոցառումը նախատեսված է օգոստոսի սկզբին։
Այնուամենայնիվ, նա նշել է, որ վերջնաժամկետը կարող է հետաձգվել մինչև քուրդ տեղահանված անձանց Թել Աբյադ և Ռաս ալ-Այն շրջաններ վերադառնալու հարցի լուծումը։
Այս հարցը քրդերի և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական պահանջներից մեկն է։