Հրապարակվել է Ռուբինյանի կողմից Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարին պաշտոնից ազատելու մասին որոշումը
ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը հերթական որոշումն է ստորագրել` աշխատանքից ազատելով Սիմոնյանի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006–Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով և hիմք ընդունելով Մ. Հարությունյանի 2026 թվականի հուլիսի 24-ի դիմումը` կարգադրում եմ.
1. 2026 թվականի օգոստոսի 3-ից Մովսես ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»,- ասված է Ռուբինյանի՝ երեկ ստորագրած, այսօր հրապարակված որոշման մեջ: