ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական. Արթուր Խաչատրյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դատելով Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին հայկական և ռուսական կողմերի տարածած հաղորդագրություններից, հստակ կարելի է ասել, որ Փաշինյանին չի հաջողվել լուծել դեպի Ռուսաստան հայկական արտահանումների հետ կապված խնդիրը։
Ռուսական կողմը պահանջում է կողմնորոշվել, հայկական կողմը պնդում է, թե դեռ ժամանակը չէ՝ գիտակցելով, որ ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական»: